Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանում բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ Պետդեպարտամենտի պատժամիջոցները միջամտություն են ընտրությունների գործընթացին։ «Վեստնիկ կավկազա»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Գիվի Միկանաձեն։ «Սեպտեմբերի 16-ին Պետդեպարտամենտի կայքը տեղեկություն է հրապարակել, որ ֆինանսների նախարարությունը, առանց որևէ ապացույցի կամ փաստարկի, պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետի և նրա տեղակալի նկատմամբ, Կառավարության և մունիցիպալիտետի բարձրաստիճան պաշտոնյաների, խորհրդարանի անդամների և նրանց ընտանիքների անդամների մուտքի արտոնագրի սահմանափակումներ են կիրառվել։ Նախընտրական շրջանում օտարերկրյա պետության կողմից նման գործողությունները ներկայացնում են միջամտություն ընտրական գործընթացին և ընտրողների կամքի վրա ազդելու փորձ», - ասել է Միկանաձեն ճեպազրույցում: Սեպտեմբերի 16-ին Պետդեպարտամենտը հայտարարեց պատժամիջոցներ սահմանելու մասին Վրաստանի չորս քաղաքացիների նկատմամբ, ովքեր ենթադրաբար ներգրավված են մարդու իրավունքների խախտման մեջ։ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ 12 տարի իշխանության ղեկին գտնվող իշխող կուսակցությունը կփորձի 4-րդ անգամ հաղթել։ Նրա հիմնական հակառակորդը, ինչպես նախորդ ընտրություններում, համարվում է «Միացյալ ազգային շարժումը»։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի արգելքը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47