Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ընթացքում Ստամբուլի Բողազըջը կամրջի վրա ծեծվելով սպանված թուրք զինվոր Մուրադ Թեքինի հայրը մեղադրել է իշխանություններին`ասելով, որ իր տղային մեղադրել են ազգի դավաճան և գյուլենական լինելու համար, մինչդեռ երիտասարդ զինվորները տեղյակ չեն եղել հեղաշրջման փորձից:
Այս մասին հայտնում է tr.sputniknews.com կայքը:
Զոհված Մուրադ Թեքինի հայրը հայտնել է, որ իր տղան ռազմաօդային ակադեմիայի երկրորդ կուրսի ուսանող է եղել, և նրանց խաբեությամբ են ավտոբուս նստեցրել ու տարել կամրջի վրա: Երբ ոստիկանական ուժերը հարձակվել են, սպաները նրանց մենակ են թողել և փախել:
Զոհված զինվորի հայրը բողոքել է, որ իշխանությունները ոչնչով չեն օգնել իրենց ընտանիքին և հավելել, որ իր տղային ազգի դավաճանի պիտակ կպցնելով` հրաժարվել են անգամ աղոթել նրա հուղարկավորության ժամանակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44