Հարավային Կարոլինայում վերջին 13 տարիներին առաջին անգամ բանտարկյալ է ենթարկվել մահապատժի: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է տեղական Post and Courier պարբերականը։
Սպանության մեղադրանքով դատապարտված Ֆրեդի Յուջին Օուենսը մահապատժի է ենթարկվել մահացու ներարկման միջոցով: Հաղորդվում է, որ մինչ այդ նահանգապետ Հենրի Մաքմասթերը մերժել է ներում շնորհելու վերաբերյալ Օուենսի խնդրանքը:
Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ՝ Հարավային Կարոլինան իրականացված մահապատիժների քանակով երբեմնի առաջատարներից էր ԱՄՆ-ում, սակայն դրանք մի պահ ընդմիջվել էին, քանի որ նահանգը բախվել էր ներարկման նյութերի ձեռքբերման հետ կապված խնդիրների: Դեղագործական ընկերությունները պարզապես չէին ցանկանում բացահայտել այդ հարցում իշխանությունների հետ համագործակցելու հանգամանքը: Հետագայում նահանգի ղեկավարությունը թույլատրել էր չհրապարակել մահապատժի համար նյութեր մատակարարողի տվյալները, որից հետո նահանգի Գերագույն դատարանն այս տարվա հուլիսին արտոնել էր մահապատիժների վերսկսումը:
Օուենսը դատապարտվել էր 1997 թվականին խանութի վաճառողին սպանելու մեղադրանքով: Իշխանությունները հայտնում են, որ դատավարությանը սպասելիս նա դաժանաբար սպանել է նաև իր խցակցին: Հանցագործը հնարավորություն է ունեցել ընտրել մահապատժի երեք տեսակներից մեկը՝ մահացու ներարկում, էլեկտրական աթոռ կամ գնդակահարություն:
Նրա փաստաբանները պնդել են, որ Օուենսը չի կրակել սպանվածի վրա, այլ զրպարտվել է հանցակցի կողմից:
Հարավային Կարոլինայում մահապատժի է սպասում առնվազն ևս հինգ բանտարկյալ։
17:40
17:29
17:13
16:55
16:09
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44