Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը կարևորել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ գործակցությունը քրեական արդարադատության ոլորտում կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։ Կողմերը երկուստեք ողջունել են 2024թ. սեպտեմբերի 13-ին Եվրաջասթի հետ քրեական վարույթներով իրավական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը և կարևորել սեպտեմբերի 23-ին համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրումը։ Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Եվրոպական Միության իրավապահ և արդարադատության ոլորտի մարմինների միջև ստեղծվել է գործակցույթան ամուր փաստաթղթային հիմք: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործակցության խորացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը շնորհավորել է Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առիթով և կարևորել Եվրաջասթի ու Հայաստանի գործակցության հաստատումը: Լադիսլավ Համրանն ընդգծել է նաև Հայաստանի կողմից Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազի նշանակման կարևորությունն ու ներկայացրել գործակցության ուղիներն ու հնարավորությունները: Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում:
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44