ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարար Մինասյանը ցավակցություն է հայտնել Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում Իրանի հետ գործակցությունն առաջնահերթություն է, ինչի մասին է վկայում երկու երկրի միջև հարաբերությունների բարձր մակարդակը: Նախարարը նաև շնորհավորել է Իրանի իր գործընկերոջը՝ վերանշանակման առիթով:
Արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ հոկտեմբերին Թեհրանում կայանալիք երկու երկրի իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի արդյունքներով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել արձանագրված հաջողությունները:
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի առիթով ցավակցությունների համար: Մեհդի Սոբհանին ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են գրանցում բոլոր ուղղություններով: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև առկա ամուր համագործակցությունը, հատկապես, դատապարտյալների փոխանցման ոլորտում։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրի իրավական և դատական համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին: Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47