Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը՝ «Երազանքների Փառատոն» խորագրով։ Փառատոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 18-են, որոնց թվում են՝ Իտալիան, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը և այլ երկրներ։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավել է, որն իր մեջ ներառում է անվանի հյուրեր, ինչպիսիք են՝ Ռոման Դոլժանսկին, Արթուր Գրիգորյանցը, Տատյանա Բոբրովան, Մարիուս Իվասկևիչուսը։ Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» -ի շրջանակներում կցուցադրվեն ներկայացումներ՝ Գասպար և Պարողներ թատրոնի «Կոստյում Լինդա» (ԱՄՆ), Գորկի + Մոսկվայի Արվեստի Փառատոնի թատերական նախագծի «Արթնացեք» (Ռուսաստան), Մարկոցի Ժամանակակից Թատրոն «Մսագործը» (Գերմանիա), Կատանարի թատրոն «Տուն-Կղզի» (Չեխիայի Հանրապետություն), բացօթյա ներկայացումներից Էլ՝ Գոմայի «Ատարի Շոու» (Գերմանիա), ՊՅՈՏԵՐ «Մեղքեր Խժռողը» (Լեհաստան)։ Փառատոնի մեկնարկը կտրվի «էՎենտի Վերտիկալի» թատրոնի (Իտալիա) «Խորանարդ» բացօթյա ներկայացումով։ «էՎենտի Վերտիկալի» թատրոնը ստեղծել է իր սեփական տեսողական լեզուն, որը միավորում է թատրոնի տարրերը՝ կրկես, ակրոբատիկա, պար, երաժշտություն և նոր տեխնոլոգիաներ: Թատրոնը օգտագործում է այնպիսի բեմական սարքավորում, որը կախվում է օդում, պահում է բեմի մակերեսը, ողջ լուսավորությունը և կատարողներին: Կախված եռաչափ բեմ, որտեղ պարողները, լույսերն ու ստվերները միաձուլվում են կառուցվածքի գույների հետ։ Լույսերն ու գույները փոխում են խորանարդի տեսքը՝ համապատասխան դերասանների կատարման, ովքեր շարժվում են խորանարդի ներսում և դրսում։ Բեմադրիչ՝ Անդրեա Պիալինի: «ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
10:45 23.10.25
11:48 23.10.25
12:03 23.10.25
14:09 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02