«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ՝ կեսօրից հետո, ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ շոու են բեմադրել Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում` 20 հոգու բերման են ենթարկել․ տնօրենին, նրա տեղակալին, ամբիոնի վարիչների, հաշվապահին, դասախոսների, անգամ՝ ուսանողների: Բերման է ենթարկվել նաեւ ռեկտորը` Լեռնիկ Պետրոսյանը, որը մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել: Մեր աղբյուրները հայտնեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ինչ-որ գործ է քննվում` տարբեր մեղադրանքներ են ներկայացվել բուհի աշխատողներին եւ ուսանողներին: Իբրեւ թե` ուսանողները դասի չեն հաճախել, բայց քննություն, ստուգարք են ստացել: Ինչ-որ ֆինանսական չարաշահումների մեղադրանք էլ կա: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, որի հրամանով նշանակվում է Կապանի մասնաճյուղի տնօրենը, մեզ հետ զրույցում ասաց, որ Լեռնիկ Պետրոսյանը սեպտեմբերի 23-ին, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից, եւ նշեց, թե մասնաճյուղի աշխատակիցներից է իմացել, որ իրավապահները գործողություն են իրականացնում Կապանի մասնաճյուղում։ «Պաշտոնապես որեւէ տեղեկություն չունենք, մասնաճյուղի աշխատակիցներից ենք իմացել, որ ուժայինները գործողություն են իրականացնում մասնաճյուղում»,- ասաց նա։ Նկատենք, որ Կապանի մասնաճյուղի ռեկտորին նշանակելու հարցում դերակատարում է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի միջնորդությունը: Իսկ Սյունիքում իշխանությունը երկու թեւի է բաժանված․ մարզպետը` իր մտերիմ համայնքապետերի ու իր նշանակած պաշտոնյաների հետ, մյուս թեւում Դավիթ Դանիելյանն է, Գեւորգ Փարսյանը եւ այլ պաշտոնյաներ: Հ.Գ Ուշ երեկոյան տեղեկացանք, որ բուհից հետո խուզարկել են նաեւ ռեկտորի տունը: Երեկվա տվյալներով ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը, ինչպես նաեւ ռեկտորի քեռու կինը՝ Անիկ Խաչատրյանը ոստիկանության Կապանի ՁՎՊ են տեղափոխվել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03