ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Կ. Չ.-ն, զբաղեցնելով Տավուշի մարզի համայնքներից մեկի վարչական ղեկավարի պաշտոնը և հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Չ.-ն 2024 թվականի փետրվարին համայնքապետարան է ներկայացրել իր ստորագրությամբ վավերացված՝ Տավուշի մարզի բնակավայրերից մեկի 20-ից 51 տարեկան բնակիչներ հանդիսացող ՀՀ զինապարտ քաղաքացիների անվանացուցակ, որի մեջ եղել է նաև իր որդու տվյալները: Կ. Չ.-ն, սակայն, մտադրված լինելով ազատել որդուն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից, կեղծ նշում է կատարել վերջինիս՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու մասին այն դեպքում, երբ որդին այդ պահին գտնվել է Հայաստանի Հանրապետությունում: Այնուհետև ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակող փաստաթուղթը Կ. Չ.-ն ուղարկել է համայնքապետարան, որից հետո այն դրվել է պաշտոնական շրջանառության մեջ: Վերը նշված հանցավոր արարքի համար Կ. Չ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
15:56
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44