Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման Շուրայի խորհուրդը (գլխավոր ղեկավար մարմին) ընտրել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղար՝ Հաշեմ Սաֆի ադ-Դինին, տեղեկացրել են El Balad-ը, Al Arabiya-ն եւ Al Hadath-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Սաֆի ադ-Դինը զբաղեցրել է գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնը։ Նա նախկին ղեկավար Հասան Նասրալայի, որը զոհվել է իսրայելական ավիահարվածից, զարմիկն է եւ իրանական «Քուդս» ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի, որը զոհվել է ամերիկյան ավիահարվածից, փեսան։
Al Ghad-ը նշել է, որ նախկին եւ նոր առաջնորդների նմանությունը ցնցող է. նրանք նման են կազմվածքով, արտաքինով եւ անգամ թեթեւակի շչախոսությամբ։
Սաֆի ադ-Դինը ծնվել է 1964թ. Դեյր-Քանուն-ան-Նահր քաղաքում (Լիբանանի հարավ)։ Նասրալայի հետ միասին սովորել է Նաջաֆում եւ Քումում։ 1982-ին դարձել է «Հեզբոլլահի» համահիմնադիրը, իսկ 1994-ին՝ գործադիր կոմիտեի ղեկավարը՝ փոխարինելով Նասրալային, որն այդ ժամանակ գլխավորում էր ամբողջ խմբավորումը։ Տեղեկություններ են հայտնվել, գրել է Al Ghad-ը, որ վերջինն իր զոհվելու դեպքում խորհուրդ է տվել ընտրել զարմիկին դեռեւս 2008թ.։
Al Arabiya-ն գրել է, որ Սաֆի ադ-Դինը երեք տասնամյակ զբաղվել է խմբավորման գաղտնի գործերով՝ Նասրալային թողնելով ընդհանուր ռազմավարության մշակումը։ Ինչպես նշել է BBC Arabic-ը, նա իրականացրել է «Հեզբոլլահի» քաղաքական, սոցիալական, մշակութային եւ կրթական գործունեության հսկողությունը։ 2017թ. մայիսին ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան Սաֆի ադ-Դինին մտցրել են ահաբեկիչների ցուցակում։
Չնայած իր ոչ հրապարակային կարգավիճակին՝ Նասրալայի սահմանափակ հրապարակայնության պատճառով՝ կապված անվտանգության պահանջների հետ, Սաֆի ադ-Դինն ավելի հաճախ էր հայտնվում հանրությանը։
Նասրալան զոհվել է սեպտեմբերի 28-ին Բեյրութի ստորգետնյա շտաբին Ւսրայելի հասցրած ավիահարվածից։ Շարժման ղեկավարությունը հավաստիացրել է, որ «կշարունակի ջիհադը թշնամուն հանդիման՝ ի աջակցություն Գազայի եւ Պաղեստինի», ինչպես նաեւ Լիբանանի։
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47