«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Ինչպե՞ս են դատական համակարգի հետ կապ չունեցող անձինք միանգամից հայտնվում համակարգի բարձր ատյաններում. երբեւէ դատավոր չաշխատած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել: ՀՀ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի որդին՝ Հայկ Խաչատրյանը, դատական համակարգի հետ կապ չունենալով, 2023 թ. մայիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով (միանգամից) նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը` նկատեցինք, որ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարն է եղել, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ է եղել, բայց զրո առնչություն` դատական համակարգի մասով: Եվ ահա, 2018 թվականի հեղափոխութունից հետո նա ՄԻՊ-ից կտրուկ «թռիչք» է կատարում դատական համակարգ ու 2023թ. մայիսի 15-ին նշանակվում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր: Դատական համակարգում տպավորություն կա, որ Հայկ Խաչատրյանի կարիերայի այդ կտրուկ թռիչքը կապված է այն հանգամանքի հետ, թե քաղաքական իշխանությանը ինչ «ծառայություններ» է մատուցել նրա հայրը՝ ՍԴ փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը: Նա ՍԴ-ում իշխանափոխություն արած գործիչն է՝ որպես ավագ դատավոր: Հենց նրա ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի դատավորները ազատվեցին ՍԴ իրենց աշխատանքից, որպեսզի հեշտությամբ բոլոր խնդրահարույց հարցերը սահմանադրական ճանաչվեն»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56