Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութում բռնկված հրդեհն ավելի քան 2 ժամ անց հնարավոր է եղել մեկուսացնել, այժմ իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ, տուժածներ չկան։ Լրագրողներին ասաց ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
«Հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել։ Պայթյունի ձայն լսվել է հրդեհաշիջման ժամանակ, ապակիներն են պայթել տաքանալու հետևանքով։
Հրդեհը, նախնական տեղեկություններով, ըստ աշխատակիցների, առաջացել է էլեկտրական հոսանքից։ Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, հետո նոր զանգահարել են հրշեջ փրկարարական ծառայություն։
Տուժածներ չկան։ Տուժածներ չկան նաև փրկարարների շրջանում»,- մանրամասնեց նա։
Կ.Ցուցուլյանի խոսքով, տանիքին տեղադրված է արևային համակարգ իր կուտակիչով, դրա համար էլ հրդեհը տարածվել է, իսկ հրդեհաշիջումը դժվարացել է։
Նա նշեց, որ վնասի չափը չի կարող ասել, հրդեհի տարածքը կազմել է 2500-3000 քմ., ներսում եղել են կենցաղային իրեր, շինարարական ապրանքներ։
«Հայտարարվել էր կրակի բարդության 3-րդ աստիճան, միանգամից բերվել է 17 հրդեհաշիջող մարտական հաշվարկ, լրացուցիչ ուժեր են անընդհատ ավելացվել։ Այս պահին աշխատում է 17 մարտական հաշվարկ»,- ասաց Կամո Ցուցուլյանը։
.jpg)
15:25
15:19
15:03
14:54
14:35
13:49
13:23
13:09
12:45
12:19
12:02
11:48
11:26
11:08
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44