«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«Հայաստանում գործում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է, որ պետք է ԵԱՏՄ անդամ պետություններում, այդ թվում՝ ՀՀ-ում եւս, ծխախոտները լինեն միանման փաթեթավորմամբ, պարունակեն մարդու առողջությունը վտանգող ահասարսուռ տեսարաններով նկարներ՝ դրանով նպաստելով ծխախոտի օգտագործման դեմ պայքարին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մեր երկրում շարունակվում են (իհարկե փակ ստենդներից) վաճառվել «ոչ սարսափելի տեսարաններով», գեղեցիկ դիզայնով ծխախոտի տարբեր արտադրանքներ: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ հետաքրքրվելով՝ հետեւողական եղե՞լ եք արդյոք կառավարության առաջարկով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի կիրառման արդյունքներին։ Օրինակ՝ տնտեսվարողների քանի՞ տոկոսն է ծխախոտը վաճառում նշված կանոնակարգին համապատասխան, օրենքի կիրառման քանի՞ խախտում է արձանագրվել, ի՞նչ ընթացք են ունեցել բացահայտված դեպքերը, կա՞ն հստակ անձինք, որոնք ենթարկվել են պատասխանատվության՝ օրենքի խախտման համար: Այս հարցերին ՀՀ առողջապահության նախարարությունից 4 էջ պատասխան են գրել՝ տեղեկացնելով, որ գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Ավոյանը 2023 թվականի հունիսին, ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ, ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ծավալել՝ միատեսակ փաթեթավորման ներդրման վերաբերյալ, սակայն Ղազախստանն ու Ղրղզստանը դեռ դիրքորոշում չեն հայտնել, իսկ ՌԴ-ն եւ Բելառուսը հայտնել են, որ այս պահին նպատակահարմար չէ միատեսակ փաթեթավորման կիրառումը, ու քանի որ կոնսենսուս չկա. հարցը դեռ չի լուծվել: Մյուս հարցերի մասով առողջապահության նախարարությունը պատասխանատու չէ: Ստացվում է, որ առողջապահության ոլորտի թիվ մեկ կազմակերպիչ Անահիտ Ավանեսյանը, որ հաճախ է խոսում ծխախոտի դեմ պայքարի մասին, մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի, Բելառուսի կամ այլ պետությունների հետ»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:43
16:18
16:18
16:02
15:03
14:58
14:04
13:29
11:01
10:14
09:48
09:22
09:03
20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
15:03 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
14:04 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44