Երկար տարիներ ծառայած սպաները դատի կտան ՊՆ-ին; Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Ոսկան Սարգսյանը։
Նա մասնավորապես գրել է. «ՀՀ կառավարությունը 2007֊թ մարտի 7-ի N384 որոշումով սահմանել է, որ բնակարանի կարիք ունեցող, երկար տարիներ ծառայած զինծառայողին պետությունը պարտավորվում է անհատույց բնակարան կամ հողատարածք տրամադրել։ Երկար տարիներ ծառայած, բնակարանի կարիք ունեցող սպաները հայտնում են, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք բնակարաններ հիմնականում ստացել են պաշտոնյանները և կաշառք տվողները։ Նրանց խոսքով՝ 2018թ֊ի իշխանափոխությունից հետո սայլը կարծես թե տեղից շարժվել է, բայց շուկայական գները ահավոր ցածր են հաշվել , պատճառաբանելով, որ տվյալները նոտարական գրասենյակի արխիվից են հանել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019թ մայիսի 10 N 540 հրամանով որոշել է , որ մարզերում բնակարանի սպասողներին պետությունը բնակարանի գնի 100% -ն է տրամադրում, իսկ Երևանում՝ 50%։-ը Երևանում 3 սենյականոց բնակարան գնելու համար պետությունը երկար տարիներ ծառայած զինծառայողին տրամադրում է մոտ 19 միլիոն դրամ, ինչը բնակարանի գինը կեսն է լ չի կազմում։ 20 և ավել տարիներ ծառայած սպաներն ասում են, որ 2020թ․ պատերազմից հետո ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություներ քչերն են գնում ուսանելու, նրանց խրախուսելու համար նորելուկ սպաներին 3 սենյականոց են տրամադրում Երևանում, որը նրանք կարող են վարձով տալ, իսկ 20 տարի հետո սեփականաշնորհել, իսկ հին զինծառայողների ավանդն անտեսում են։ Շատ սպաներ որոշել են դատի տալ ՊՆ-ին և վիճարկել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նշված հրամանի անօրինականությունը»։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55