Կարևորում եմ Հայաստանի և Հունգարիայի միջեւ հարաբերությունների ակտիվացումը, ինչը դրական ազդեցություն կունենա տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ու խորացման վրա. ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` ողջունելով Հունգարիայի Ազգային ժողովի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությանը մեր երկրի խորհրդարանում:
ԱԺ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին կայացած հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանն ու Հունգարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Սարգիս Խանդանյանի գնահատմամբ վերջին տարիներին երկու երկրների կառավարությունները սերտորեն համագործակցում են: Հանձնաժողովի նախագահը խոսել է միջխորհրդարանական կապերի խորացման անհրաժեշտության մասին` այս համատեքստում արժեւորելով բարեկամական խմբերի աշխատանքը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ չնայած երկու պետությունների միջեւ հարաբերություններն ակտիվացել են, սակայն տարբեր ոլորտներում` տնտեսական, կրթական, մշակութային համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին` կողմերը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ կայունության ու խաղաղության հաստատումը: Սարգիս Խանդանյանը խոսել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի մասին, ներկայացրել Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչը, ըստ պատգամավորի, կարող է երաշխիք լինել տարածաշրջանում խաղաղության հաստատման:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցին: Միհայ Բալլան ընդգծել է այդ գործընթացներում Հայաստանին աջակցելու հունգարական կողմի պատրաստակամությունը:
11:08
10:43
10:25
10:11
09:46
09:23
09:08
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15