Թեմային անդրադարձել է Լուրերը. թե մրցույթին մասնակցած ֆրանսիական` 1, գերմանական` 2 որակավորված հայտատուներից որ մեկը Հայաստանում կներդնի կենսաչափական համակարգը, պարզ կլինի 2025 թ. մարտին: Որոշված է ունենալ անվտանգային ամենաբարձր չափորոշիչներով փաստաթուղթ: Կենսաչափական համակարգը Հայաստանում կներդրվի 2026 թվականին:
Որակավորված հայտատուները միջազգային հեղինակավոր ընկերություններ են՝ գերմանական AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A. կոնսորցիումը, ֆրանիական IDEMIA Identity & Security France SAS and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը և գերմանական ծագման Mühlbauer ID Services GmbH անհատ ընկերությունը:
ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հայտնել է, որ մասնակից հայտատուների հետ բանակցությունները տևել են հինգ ամիս. հոկտեմբերի 8-ին գնահատող հանձնաժողովը հաստատել է Առաջարկի հարցումը: Գին-որակ հարաբերակցության մեջ 70 տոկոսը բաժին է ընկնում որակին: Որակական չափանիշներով գնահատումից հետո միայն կբացվեն հայտատուների գնային առաջարկները:
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանի խոսքով՝ ոլորտի առաջադեմ տեխնոլոգիաներով հավաքագրվող կենսաչափական տվյալների շնորհիվ հնարավոր կլինի ստանալ միջազգային ամենաբարձր ստանդարտներով անձը հաստատող փաստաթուղթ: Անձնագրի բոլոր էջերի վրա լինելու են անվտանգային տարբեր բաղադրիչներ:
Ոլորտի պատասխանատուները գործընթացը կարևորել են վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում՝ ընդգծելով, որ պետությունը խնդիր է դրել ապահովել հարմարավետ ծառայությունների մատուցումը, սահմանին անձի իրավական ինքնության հավաստումը, հերթերի կրճատումն ու հնարավոր կասկածելի իրավիճակների բացառումը:
Նելլի Դավթյանը հայտնել է, որ Եվրոպական պետությունների սահմանները նոր ձևաչափով կառավարելու տեխնոլոգիաներն իրենց դրսևորումներն են գտնում ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերում՝ անդրադառնալով 2025 թ. սկզբին ETIAS համակարգի գործարկմանը և ընդգծել, որ խնդիր է դրված ապահովել քաղաքացիների ճամփորդության իրավունքը արժանապատիվ իրացնելու հնարավորությունը: Մինչև նոր ենթակառուցվածքի ներդրումը քաղաքացիները ստիպված կլինեն կենսաչափական տվյալները հանձնել սահմանին:
Կենսաչափական անձնագրեր Հայաստանում չեն տրամադրվում արդեն երկու տարի. այն վաղուց դուրս է եկել ժամանակակից ենթակառուցվածքների կողմից սպասարկվող համակարգերի կիրառությունից, հետևաբար մոդեռնիզացվելու են սերվերային տնտեսությունը, տեխնիկան, տպագրական տեխնոլոգիան, իսկ սպասարկումը ևս արտապատվիրակվելու է:
Գործընթացի կարևորագույն գործառույթը՝ բնակչության ռեգիստրի կառավարումը, մնալու է պետության բացառիկ իրավասությունը. պետությունն է որոշելու դիմումատուին տալ անձնագիր, թե` ոչ: Մասնավորը կսպասարկի նվազագույնը 3 գրասենյակ` Երևանում և մեկական՝ մարզերում:
«Մեր լուծումները տանելու են նրան, որ քաղաքացին շատ հազվադեպ է գրասենյակ ֆիզիկապես այցելելու և ծառայությունը տեղում ստանալու կարիք ունենալու. շատ գործընթացներ կունենան թվային լուծումներ՝ ծառայությունը տնից ստանալու հնարավորությամբ: Պետության ձեռքին սա նաև կարևոր գործիք է մի կողմից` բարձր անվտանգային երաշխիքներ ապահովելու քաղաքացու համար, որովհետև շատ դժվար կլինի կեղծել քաղաքացու ինքնությունը, մյուս կողմից` եթե լինեն այդպիսի ռիսկեր, դրանք կլինեն շատ շուտ բացահայտելի: Մեր քաղաքացիները նաև ավելի արժանապատիվ ճանապարհորդելու հնարավորություն կունենան»,-նշել է փոխնախարարը:
Անձնագրի ուժը որոշող ամենամյա վարկանիշային ցուցակում Հայաստանը, որպես կանոն, 70-80-րդ հորիզոնականներն է զբաղեցնում: Անձը հաստատող փաստաթղթի ուժը չափվում է անվտանգային բաղադրիչներով՝ թե որքան դժվար է կեղծել այն, ինչպես նաև՝ թե քանի պետության սահման է հնարավոր հատել այդ անձնագրով:
Կենսաչափական համակարգի ներդրումով առնվազն առաջին բաղադրիչով ՀՀ քաղաքացու անձնագիրը զգալի աճ կարձանագրի:
Անձնագրերի նոր դիզայնի էսքիզային տարբերակները մշակելու խորհուրդ է ձևավորվել, հայտատուները նույնպես իրավասու են այլընտրանքային առաջարկներ ներկայացնել:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
11:48 23.10.25
17:51 23.10.25
10:45 23.10.25
10:03 23.10.25
18:22 23.10.25
12:03 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02