Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան- Աբովյան փողոցների խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի երկաթե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթանալով հայտնվել ստորգետնյա անցման աստիճաններին և հետիոտնի համար նախատեսված վայրում՝ կոտրելով նաև հետիոտնային ցուցանակը։ Մինչ կժամանեին պարեկներն ու փրկարարները, ըստ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկության, ավտոմեքենայից 2 հոգի` 18-19 տարեկան տղաներ, դուրս են եկել և լքել դեպքի վայրը։ Պարեկները մոտ 2 ժամ փնտրում էին նշված անձանց, սակայն ապարդյուն։ Որոշ ժամանակ անց դեպքի վայր են ժամանում 2 քաղաքացի, ովքեր ներկայանում են, որ ավտոմեքենան պատկանում է իրենց, ինչից հետո պարեկները ավտոմեքենան ի պահ են հանձնում նրանց։ Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
18:56 23.10.25
11:48 23.10.25
17:51 23.10.25
10:45 23.10.25
10:03 23.10.25
18:22 23.10.25
12:03 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02