ARM | RUS |

«Ժողովուրդ». ՔՊ պատգամավորին կաշառք տալու գործը գլխավոր դատախազի սեղանին է. ի՞նչ կորոշվի

15.10.24 | 09:24

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հակակոռուպցիոն կոմիտեում ցուցմունք են տվել, համաձայն որի՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ «Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար, նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը. սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ։ Հիմա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն սպասում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմանը, միգուցե դատախազն էլ իր հերթին սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգին, որպեսզի մտնի ԱԺ եւ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկի եւ մեղադրանք առաջադրի նաեւ կաշառք պահանջողի կամ դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերող անձի նկատմամբ: Այս աղմկահարույց գործով «Ժողովուրդ» օրաթերթին առավել ուշագրավ հանգամանքներ հայտնի դարձան. մասնավորապես, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը՝ Աշոտը, պատմել է իրավապահներին, որ 300 հազար ԱՄՆ դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Աղազարյանին։ Գնացել, հանդիպել են նրան ՀՀ Ազգային ժողովին հարակից զբոսայգում, եւ հենց այնտեղ 20 հազար դոլար է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել է ու ասել, թե՝ «պայմանավորվել էինք 100 հազար ԱՄՆ դոլար, ինչո՞ւ եք քիչ բերել, չեմ վերցնում»: Առաջարկել է՝ «կգնաք, կավելացնեք նոր կգաք»։ «Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունների վերաբերյալ զրուցեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ: -Պարո՛ն Աղազարյան, Աշոտ անունով անձին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ Ձեզ կաշառք է տվել, ու հակակոռուպցիոն կոմիտեում կա քրեական վարույթ: Այս քրեական գործի շրջանակում Ձեզ հարցաքննության հրավիրե՞լ են: – Այո, հրավիրել են: -Դուք անձամբ գնացել ու հարցաքննվե՞լ եք: -Այո: -Ի՞նչ եք պատմել այնտեղ. Աշոտն ասում է, որ Ձեզ հետ պայմանավորվել է՝ Ձեզ 300 հազար դոլար կաշառք տալու շուրջ, որ սահմանված ընթացակարգերի խախտմամբ կարողանան մանր եղջերավոր անասուններ արտահանեն էմիրատներ: -Խոսքը 300 հազար դոլարի մասին չէ, 200 հազար դոլարի մասին է շոշափվել: -Այսինքն՝ 200 հազա՞ր դոլար եք ուզել: -Ոչ, դա մի քիչ ուրիշ կերպ է եղել, երկար պատմություն է: -Մի փոքր մեզ ներկայացրեք այդ պատմության մասին: Դուք Աշոտին գիտե՞ք, տեսե՞լ եք: -Այո, գիտեմ, մեկ անգամ հանդիպել եմ: Հանդիպել եմ մի քիչ ինձ երկար ծանոթ մարդու միջոցով, ենթադրում եմ, որ հանդիպածս մարդն Աշոտն է: -Ձեր այդ «երկար ծանոթը» Սլավի՞կն է։ -Այո: Սլավիկը Աշոտի հետ հանդիպումից առաջ եկավ, ասաց՝ խնդիր կա: Ես այդ ժամանակ գտնվում էի ընկերներիս հետ, ինչ-որ միջացառման էինք, երկար չխոսեցի ու ասացի՝ հետո կզրուցենք: Բնականաբար, հետո հանդիպեցինք, Աշոտն էլ կար այդ ժամանակ, ու ասացի նրանց՝ «Ձեր ասածները ոչ մի հիմք ու հենք չունեն, ձեր քայլերը կարող եք անել ինչպես որ կարգն է»։ Հետո այդ շրջանում իրավապահ մարմինները մեկ այլ գործ էին քննում: -Խոսքը կեղծ վարորդական իրավունքի քրեական գործի մասի՞ն է: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեն կեղծ վարորդական իրավունքի գործ է քննել ու գաղտնալսումներով բացահայտվել են Ձեր կաշառքի մասին խոսակցությունները : -Ո՛չ, իմ խոսակցությունները չկան: Ես չգիտեմ, բայց ենթադրում եմ՝ Սլավիկի եւ Աշոտի խոսակցություններն են նրանք լսել, որտեղ այդ թվերը շոշափվել են: – Բայց տեղեկություններ կան, որ անձամբ Ձեր խոսակցությունը կա: – Չկա նման բան, քանի որ նման խոսակցություն չի եղել, հետեւաբար չի կարող լինել նաեւ ձայնագրություն: -Այսինքն՝ Դուք 300 հազար դոլարի կաշառք կամ, ինչպես դուք եք ասում, 200 հազար դոլարի կաշառք չե՞ք ուզել: – Իհարկե՝ ոչ , այդպիսի խոսակցություն չի եղել: – Այդ դեպքում, պարո՛ն Աղազարյան, Աշոտին ինչո՞ւ են կաշառք տալու համար մեղադրանք առաջադրել ու նա ամիսներ շարունակ է՝ մեղադրյալի կարգավիճակում է: -Ես տեղյակ չեմ այդ մասին…Աշոտին մեղադրա՞նք է առաջադրվել: -Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառքի համար: -Ուրեմն, տվել է, ենթադրենք, թե Սլավիկին, որ Սլավիկն էլ տա ինձ: -Ձեզ հետ հանդիպման ԱԺ չե՞ն եկել: – Ո՛չ։ – Աշոտը պատմել է իրավապահներին, որ 300 հազար դոլար կաշառքը չեն կարողացել տալ ու վերջում պայմանավորվել են 100 հազար դոլար տալ Ձեզ։ Արդյունքում, հանդիպել եք ու 20.000 դոլար են առաջարկել, սակայն Դուք զայրացել եք ու ասել, որ՝ «պայմանավորվել էինք 100 հազար դոլար»։ -Իհարկե՝ ոչ, Ազգային ժողով իրենք չեն եկել, երբեւէ Սլավիկը ԱԺ չի մտել: Աշոտին էլ տեսել եմ մեկ անգամ, ու վերջ: Դա իրենց մեջ ինչ-որ ներքին խժդժություն է. դե քննությունը կպարզի, բնականաբար, հո ասելով չէ՞, որ Աղազարյան Հովիկը այդքան կաշառք է ուզել: -Գաղտնալսումներ կան, ձայնագրություներ կան։ -Չի կարող գաղտնալսում լինել մի բանի, որը չի եղել, այդ թեմաներով չենք խոսել իրենց հետ: -Այդ դեպքում, ինչո՞ւ է Աշոտը Ձեր անունը տալիս: -Հիմա, եթե ինչ-որ մեկը Աշոտի հետ խոսել է հեռախոսով ու ասել է, որ Աղազարյան Հովիկը 200 հազար դոլար փող է ուզում, որ մեզ օգնի, Աշոտն էլ ասել է՝ շատ է եւ այլն…. ու հետո, ենթադրելի է ըստ լոգիկայի, որ 20 հազար դոլար է տվել, նա էլ ասել է՝ չէ Աղազարյանը Հովիկը չի համաձայնում, գոնե պետք է 100 հազարը տանք: Ենթադրենք՝ սա է, բնականաբար, այստեղ հանցակազմ կա, ոնց կարող է, որ իրավապահ մարմինները խոսակցություն լսեն, որտեղ շոշափվում է ԱԺ պատգամավորի անուն, ու ընթացք չտան: -Հասանք կարեւոր հարցին. իրավապահները դիմել են Գլխավոր դատախազին եւ սպասում են Գլխավոր դատախազի գործողություններին: -Ի՞նչ գործողությունների են սպասում: -Գան Ազգային ժողով՝ Ձեզ զրկեն անձեռնմխելիությունից ու մեղադրանք առաջադրեն: – Ինձ կանչում են, ես չե՞մ գնում. երբ կանչել են՝ գնացել եմ։ – Տարօրինակ է մեկ հանգամանք՝ ինչո՞ւ պետք է Աշոտը կամ Սլավիկը Ձեր անունը տային կաշառքի դեպքով, եւ որ Դուք եք կաշառք ուզել։ -Այդ հարցն ինձ քննիչն էլ է տվել, ու ես ասեցի, որ հարցին չեմ պատասխանի, քանի որ դրա պատասխանը գիտեք: Դուք էլ, եթե երկար մտածեք, կիմանաք, եթերը կփակեք՝ կասեմ: -Ինչո՞ւ, հիմա ասեք: -Ո՛չ, նախաքննական գաղտնիք է, չեմ կարող ասել: -Այն, ինչ մեզ ասացիք, նույնը հակակոռուպցիոն կոմիտեո՞ւմ եք ասել: -Ես այնտեղ ավելի շատ բաներ եմ պատմել, թե աս պատմությունը որտեղից կարող է առաջացած լինել, եւ այլն: Ամեն ինչ պատմել եմ: Նախաքննական գաղտնիք կա՝ չեմ կարող շատ բան հայտնել»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթում տուժել է 95, զոհվել՝ 19 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

17:03

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

Ձերբակալել են մարմնական վնաս պատճառած հետախուզվողին

16:42

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային...

16:28

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի եվրոբոնդեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ բանկերից մեկը միջազգային ֆինանսական շուկաներում թողարկել է աննախադեպ ծավալի` 600 մլն դոլարի...

16:16

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել. Փոստանջյան

Վարդան Ղուկասյանի համար դատարան շտապօգնություն են կանչել....

16:00

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ

Արամ Ղազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն, իսկ Կամո Ցուցուլյանը՝...

15:45

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների գործով

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Արագածոտնի թեմի քահանաների...

15:26

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

«Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ...

15:09

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր զարգացումների մասին

Թույլ տվեք հիմա բան չասեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր...

14:52

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա Անդրեասյան

Այս նախագծով որևէ նոր խմբի տարկետում չենք տալիս. Ժաննա...

14:36

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

Այսօր Հրանտ Դինքի մահվան 19–րդ տարելիցն է

14:16

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են դատախազություն

Վալերիյ Օսիպյանին ու կնոջն այսօր հրավիրել են...

13:54

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս

13:34

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

24-ժամյա գրաֆիկով շարունակվում են ձնամաքրման...

13:18

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից. Արթուր Ղամբարյան

«Եկեղեցի-հոգևորական» բնույթի հարցերը դուրս են պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական)...

13:06

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության մասին

Հունվարի 27-ը նախատեսվում է դարձնել ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյանը` նոր փոփոխության...

12:49

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն Սիմոնյան

Ռուսաստան պաշտոնական այց եմ նախապատրաստում. Ալեն...

12:41

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»

Պահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար....

12:36

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ Գալստյան

Նախագծում նշված ոլորտների ցանկում պարտադիր պետք է ընդգրկվի պետական կառավարման ոլորտը. Լիլիթ...

12:19

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության. Մաթևոսյան

Նարեկ Սամսոնյանի առողջությունը վտանգված է. ՄԻՊ լռույթունը հավասար է հանցակցության....

12:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55