ARM | RUS |

«Փաստ». Ներթիմային ճաքերը գնալով խոշորանում են

17.10.24 | 09:56

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախօրեի խորհրդարանական լսումներն իսկապես ուշագրավ էին: Հարցը միայն լսումների թեման չէր, չնայած, հասարակության կյանքի, նիստուկացի և կենսագործունեության տեսանկյունից այն իսկապես էլ կարևոր է, եթե չասվի օրախնդիր թեմա է՝ հանցավորություն, հանցագործությունների հրաբխային աճ, հանցածին իրավիճակ: Նկատենք, որ քրեածին իրավիճակն ու հանցավորությունը այն եզակի ոլորտներից են, որտեղ փաշինյանական իշխանությունը կտրուկ և շոշափելի աճ է գրանցել: Բայց լսումները հիշարժան դարձան ոչ այնքան թեմատիկայի, որքան այդ լսումների ընթացքում արձանագրված ներիշխանական գզվռտոցի, եթե կուզեք՝ «իրարուտոցու» հետ կապված: Չէ, խնդիրը այն չէ միայն, որ փաշինյանական իշխանության ներսում լուրջ խլրտում է ծավալվել՝ իրավապահուժային բլոկի վրա խմբակային տոտալ վերահսկողություն սահմանելու համար: Քիչ չեն խոսակցություններն ու արտահոսքերը, այդ թվում՝ հենց իշխանական շրջանակներից, որ վերջերս այդ ներքին կոնֆրոնտացիայի հետևանք էր արդարադատության նախարարի «ստորագրահավաքային» հրաժարականը: Նմանապես քիչ չեն խոսակցություններն առ այն, որ սև ամպեր են կուտակվում ԱԱԾ տնօրենի, ՆԳ սուպերնախարարի, Քննչական կոմիտեի նախագահի ու ոչ միայն նրանց գլխին: Սկզբունքորեն, նույնիսկ սպասելի էր, որ նախօրեի լսումներն էլ Անդրանիկ Քոչարյանն ու նրա «խմբակը» օգտագործելու էին նշյալ «գործընթացին» նոր թափ հաղորդելու համար: Սակայն բուն դրսևորումները գերազանցեցին նույնիսկ այդօրինակ «ինտրիգային» սպասումները: Ու հարցն այստեղ ամենևին այն չէ, թե ինչ «հատընտիր» փողոցային բառապաշար ցուցադրեցին իշխանության «կարկառունները», ի դեմս նույն Անդրանիկ Քոչարյանի, Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի, կամ «քուչի բազառի» ինչպիսի վիրտուոզ օրինակ դրսևորեցին: Փաշինյանական իշխանության այդօրինակ «որակները», այդ թվում՝ թիկունքից հարվածելը (նույն ԱԺ դահլիճում), խմբովի մեկի վրա հարձակվելը, զանազան հաշվեհարդարների դիմելը, փողոցային ժարգոն օգտագործել ը մի առանձնահատուկ նորություն չեն: Այստեղ շատ ավելի կարևոր է այլ բան, այն, որ Փաշինյանի իշխանության ոչ շարքային ներկայացուցիչները բացեիբաց ապացուցեցին գրեթե այն ամենը, ինչ, ահա, քանի տարի շարունակ (ի դեպ, փաստերով) ասվում է նրանց մասին, այդ թվում՝ լրատվամիջոցների կողմից: Այսինքն, մեծ հաշվով, դա էլ մի առանձնահատուկ նորություն չէր: Բայց, համաձայնեք, մեկ բան է, երբ դա ասում է մամուլը, ասում են ընդդիմադիրները, ասում են փորձագետները՝ հայթայթելով ու համադրելով փաստերը, այլ բան է, երբ դա ասում են հենց իրենք՝ փաշինյանական իշխանավորները, որոնք այլ պարագաներում ձգտում են կույս ձևանալ ու հերքել այդ ամենը: Առաջինը, ինչ կարելի է ու պետք է առանձնացնել, լեզվակռվի ընթացքում Հովիկ Աղազարյանի արած այն մերկացնող հայտարարությունն էր, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ քննության համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար: Դա, իհարկե, այդպես է: Ճիշտ է, նա դա ասում էր անձնական նկատառումներից ելնելով, բայց ինքնախոստովանությունն ինքնին հետաքրքիր էր: Այդ մասին անընդհատ խոսում են իրավաբանները, իսկ հիմա դրա մասին, այն էլ ԱԺ դահլիճում խոսեց քպականը: Ինչ վերաբերում է Արգիշտի Քյարամյանին, որը, ինչպես ոլորտում են ասում, հազիվ բուհն ավարտելու տարիքին հասած, իրավապահ-ուժային բլոկում հասցրել է ամենատարբեր պաշտոնների «կոստյումներ» փորձել և, պատկերավոր ասած, Բրեժնևից շատ մեդալներ ունի, ապա նրա նյարդերը տեղի տվեցին: Եվ Քյարամյանն էլ բացահայտեց, ավելի ճիշտ՝ խոստովանեց, որ օրնիբուն կոռուպցիայի և հովանավորչության դեմ ճամարտակող իշխանության ներկայացուցիչները լավ էլ կոռումպացված են, հավեսով դիմում են հովանավորչությանը, ինչը դրսևորվում է իր գլխավորած կառույցի տիրույթում հայտնված այս կամ այն անձի ու նրա «գործի» վերաբերյալ իշխանական զանգերով: Ու ահա այդ իշխանության ղեկավարն է, որ օդ է թնդացնում կոռուպցիան հաղթահարելու մասին հայտարարություններով, որ համընդհանուր ծիծաղ է հարուցում, հիմա էլ «գործ սարքելու» երևույթը հաղթահարելու, դրա չլինելու մասին էլ ավելի փուչ դիտարկումներով: Չէ, առանց Քյարամյանի հայտարարության էլ պարզ էր, որ դա կեղծիք է, բայց այդ ստի այսպիսի քողազերծումն էլ ավելի գեղարվեստական ու, թող ներվի ասել, էպիկական բնույթ է ստանում: Մյուս կողմից՝ ոչ պակաս զավեշտական էին Անդրանիկ Քոչարյանի և մի քանի այլ քպականների դրսևորումները, երբ փորձում էին Արգիշտի Քյարամյանին, այսպես ասած, կարգի հրավիրել: Զավեշտական էին, որովհետև այդ Արգիշտի Քյարամյանին՝ նման վարքուբարքով ու դրսևորումներով, ձևավորել են հենց իրենք՝ իրենց շեֆով հանդերձ, երբ նրան այդ տարիքում այդպիսի պաշտոններ էին վստահում ու անսահմանափակ իշխանությամբ օժտում, կարևորը՝ իրենց ուզածներն անի: Իսկ քանի ու քանի հոգու կյանք և ճակատագիր է արժանացել այդ ամենը... Բայց ի՞նչ են մարդկային կյանքերն ու ճակատագրերը այս իշխանության, նույն Փաշինյանի, նրա նվիրյալ զինակիցներ Հովիկ Աղազարյանի, Անդրանիկ Քոչարյանի ու մնացյալ քպականների համար: Ոչինչ են, ոչ մի բան: Ու դա դեռ Նիկոլ Փաշինյանն է խոստովանել՝ «լինելու էր նույնը, բայց առանց զոհերի» իր անջնջելի արտահայտությամբ: Շատերին է, կարծես, հետաքրքրում՝ հնարավո՞ր է՝ այդ ներիշխանական գզվռտոցը վերաճի ավելի մեծ բանի: Չգիտենք: Գուշակ չենք: Բայց, ամեն դեպքում, չի բացառվում: Եթե լինեն ճնշման էական ազդակներ... Հա, ի դեպ, սա ներքպական ճաքերի միակ դրվագը չէ, դրանք հատկապես վերջին օրերին առավել հստակ են սկսել երևալ՝ միմյանց վրա «բոչկա գլորելու», սոցցանցերում խորհրդավոր գրառումների ու այլ դրսևորումների տեսքով: Ու ոչ միայն»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահին

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի...

11:34

Իշխանության նպատակն է ճանապարհից հեռացնել պարտությունը հաղթանակ ծախելուն խանգարողներին. Աբրահամյան

Իշխանության նպատակն է ճանապարհից հեռացնել պարտությունը հաղթանակ ծախելուն խանգարողներին....

11:18

Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

11:02

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

10:22

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա

10:03

Մհեր Գրիգորյանը Իրանի փոխնախագահի հետ է հանդիպել

Մհեր Գրիգորյանը Իրանի փոխնախագահի հետ է հանդիպել

20:58

«Այո՛, փախստական դարձած անձանց վերադարձի թեման վտանգավոր է և վնասակար նորընծա խաղաղության համար»․ Փաշինյանի ուղերձը

«Այո՛, փախստական դարձած անձանց վերադարձի թեման վտանգավոր է և վնասակար նորընծա խաղաղության համար»․...

20:33

Էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ՝ ատրճանակ

Էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, մեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին...

20:04

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

15:35

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան և Բելառուս կատարելիք այցերի առաջնահերթությունները

Իրանի նախագահը ներկայացրել է Հայաստան և Բելառուս կատարելիք այցերի...

14:42

ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»

ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»

14:19

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Գյումրիի որոշ հասցեներում,  Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Գյումրիի որոշ հասցեներում, Գեղարքունիքի մարզի մի...

13:48

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ

Օտարազգի քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է...

13:24

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Ազգային գվարդիային կարող է զենք տրամադրվել՝ անվտանգությունը բարձրացնելու համար․ WP

Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Ազգային գվարդիային կարող է զենք տրամադրվել՝ անվտանգությունը բարձրացնելու...

13:09

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

Պատրաստի սննդի արտահանումը ԵՄ աճել է 56%-ով. Պապոյան

12:52

Մեր պայքարի արդյունքը, մեր հաղթանակը բոլորիս երազած հզոր, արժանապատիվ, առանց սև ու սպիտակների Հայաստանն է. Արթուր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից

Մեր պայքարի արդյունքը, մեր հաղթանակը բոլորիս երազած հզոր, արժանապատիվ, առանց սև ու սպիտակների...

12:34

Այսօր ժամը 18:00–ին հանդես կգամ ուղերձով. Նիկոլ Փաշինյան

Այսօր ժամը 18:00–ին հանդես կգամ ուղերձով. Նիկոլ Փաշինյան

12:33

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կա տուժած

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, կա...

12:27

Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) կազմակերպության աջակցությամբ. Արման Թաթոյան

Քննարկումն անցկացվել է հեղինակավոր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI)...

12:16

Այսօր Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է

Այսօր Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է

12:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03