Դեռևս 2011 թվականին «Դիլիջան» ազգային պարկի մի հատված` 22.5 հա-ի չափով, կառավարության որոշմամբ հատկացվել էր ՊԵԿ-ին` սեմինարների, վերապատրաստումների ու հանգստի կազմակերպման նպատակով:
Տեղամասը գտնվում է Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում, Դիլիջանի վարչական սահմանում: ՊԵԿ-ը պարտավորվում էր հողի հարկի չափով վարձավճար վճարել պետբյուջեին, ինչպես նաև ձեռնպահ մնալ կառուցապատումից: Այդ տարածքի սահմաններում գտնվում է պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող միջնադարյան գյուղատեղի, սակայն մշակույթի նախարարությունն առարկություն չի ներկայացրել:
Նշված կառույցի վերաբերյալ վերջին հինգ տարիների ընթացքում եղել են բազմաթիվ հրապարակումներ, տարբեր անհատներ, պատգամավորներ և բնապահպաններ խոսել են այս կենտրոնի «կույր աղիք» լինելու փաստի մասին: Խոսվում էր կառույցում ընթացող բավականին թանկ շինարարություն և ձեռք բերվող գույքի անհասկանալի աստղաբաշխական թվերի է հասնում:
Ուսումնական կենտրոնն առավել հայտնի է` որպես «էլիտար զվարճանքի» կենտրոն: Դրա կառուցման վրա պետբյուջեից ծախսվել են միլիոնավոր դոլարներ և շարունակվում են ծախսվել: Կառավարությանը հատկացված պահուստային ֆոնդից պարբերաբար պետական գումարներ են հատկացվել:
Գործադիրի այսօրվա նիստում ՊԵԿ ղեկավարը հայտարարեց, որ Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցվում է ԿԱ Պետգույքի կառավարման վարչությանը: Նախագծում նշվում է, որ հաշվի առնելով, որ ներկայումս աննպատակահարմար է ՊԵԿ-ի կողմից կենտրոնի շահագործումը` նախագծով նախատեսվում է օբյեկտն ամրացնել պետգույքի կառավարման վարչությանը` հետագայում Կենտրոնն օգտագործման իրավունքով այլ անձի հանձնելու պայմանով:
Թե իրականում ինչ ճակատագիր կունենա Կենտրոնը առայժմ հայտնի չէ: Այն ամենայն հավանականությամբ կօտարվի, իսկ դրա արդյունքում ոչ միայն այս տարիների ընթացքում ծախսված գումարները հետ կգան բյուջե, այլ ըստ էության, պետությունը շահույթով դուրս կգա: Սա այս կենտրոնի հետ կապված թերևս լավագույն լուծումն էր:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55