Ցանկացած կադրային փոփոխություն անձնավորված և ինքնանպատակ չէ, այլ բխում է ապագա ծրագրերից. Tert.am-ի հետ զրույցում ասացին Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի բաժնից՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ նպատակով է համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանն արդեն սկսել կադրային փոփոխություններ անել:
«Այս պահին ԲՈՒՀ-ում նոր ծրագրի մշակման նախագծային աշխատանքներ են ընթանում, ձևավորվել է աշխատանքային խումբ, և աշխատանքներն ավարտելուց հետո ԲՈՒՀ-ի ապագա գործունեության ծրագիրը կներկայացվի Հոգաբարձուների խորհրդին»,-ասացին մամուլի բաժնից:
Մասնավորապես մամուլի բաժնից նշեցին, որ 2 օր առաջ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը, և նրա փոխարեն նշանակվել է նույն ԲՈՒՀ-ում երկար տարիներ գործունեություն ծավալած, Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Լարիսա Ավետիսյանը:
Բուհից ասացին, որ Սամվել Արծրունու Ավետիսյանը շարունակելու է իր աշխատանքը համալսարանում՝ որպես Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ:
Իսկ հարցին՝ արդո՞ք իրավունք ունի ժամանակավոր պաշտոնակատարը նման փոփոխություններ անել, մամուլի բաժնից ասացին, թե ըստ ԵՊԲՀ կանոնադրության, ռեկտորի պաշտոնակատարի լիազորությունները՝ կադրային քաղաքականություն իրականացնելիս, որևէ կերպ սահմանափակված չեն:
Նշենք, որ ըստ Հրապարակ թերթի տեղեկությունների՝ Արմեն Մուրադյանը ցանկանում է փոխել նաև մյուս պրոռեկտորներին, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի (նախկինում՝ թիվ 1 կլինիկական հիվանդանոց) գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանին։
Tert.am-ը Կարեն Սահակյանից փորձեց պարզաբանում ստանալ, ով խոստացավ պատասխանել ավելի ուշ, սակայն հետո չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Tert.am
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55