Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում ամրագրված է, որ օգոստոսին տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 5,6 % (տարեկան կտրվածքով)՝ հուլիսի 6,2 %-ի փոխարեն։ Շինարարությունն ու առևտուրը շարունակում են աճել երկնիշ թվերով՝ տարեկան կտրվածքով նախորդ տարվա համեմատ համապատասխանաբար 16,5 % և 14,9 %: Ծառայությունների աճ (բացառությամբ առևտրի) բարձր է եղել նաև օգոստոսին՝ 9,5 % (տարեկան կտրվածքով), գրեթե կրկնակի ավեկ քան հուլիսի ցուցանիշը 4,9 % ։ Արդյունաբերություն շարունակել է աճել 2,1 % համեստ տեմպերով։Հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկումը փոխհատուցվել է արտադրության ոլորտում 3,8 % աճով՝ պայմանավորված օգոստոսին սննդամթերքի և ծխախոտի արտադրության աճով։ Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարից օգոստոս աճել է 9 %-ով։ Զուտ ոչ առևտրային տրանսֆերտները օգոստոսին նվազել են 18,6 %-ով: Սա պայմանավորված էր ներհոսքերի ավելի մեծ անկմամբ (տարեկան կտրվածքով 15,5 %-ով), քան արտահոսքը (տարեկան կտրվածքով 9,8 %-ով): Զուտ փոխանցումներ Ռուսաստանից օգոստոսին կտրուկ նվազել է 31 %-ով, ինչը նպաստել է ընդհանուր անկմանը: Սեպտեմբերին գնաճը կազմել է 0,6 %, օգոստոսի 1,3 %-ից հետո, որի պատճառը սննդամթերքը 1 % գնանկում է դարձել։ Մինչդեռ տրանսպորտի ծառայությունների գնաճը սեպտեմբերին հասել են 9 %-ի։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47