«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ վարչությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր նիստ է հրավիրելու։ Անցած շաբաթ կուսակցական հավաքը հետաձգվեց, եւ իշխող թիմն այդպես էլ չընտրեց արդարադատության նախարարի թեկնածու․ այսօր անդրադառնալու են հետաձգված հարցին։ Երեկ ՔՊ-ում խոսում էին, որ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը մտադիր են ինքնաբացարկ հայտնել: Դա նշանակում է, որ մրցապայքարը կընթանա ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի եւ ՔՊ-ական փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի միջեւ: Ի դեպ, Խաչատրյանին առաջադրել են մի խումբ պատգամավորներ եւ Սյունիքի տարածքային խորհուրդը, այդ թվում` Լիլիթ Ստեփանյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հովիկ Աղազարյանը, Հակոբ Ասլանյանը, իսկ Սիրունյանին` Նոր Նորքի ՔՊ տարածքային խորհուրդը՝ Արմեն Կոտոլյանի առաջարկով, որը 2018թ. սեպտեմբերից Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն է: Չի բացառվում, որ այսօր էլ վարչությունը թեկնածու չընտրի, ինչպես նախորդ անգամ մերժեց Արփի Դավոյանին, քանի որ առաջադրված թեկնածուներից եւ ոչ մեկը Փաշինյանի սրտով չէ, իսկ եթե մոռանանք այս թատրոնի մասին, պետք է արձանագրենք, որ ՔՊ-ում մեկ մարդ է որոշում կայացնում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
16:14
15:58
15:41
15:22
15:08
14:45
14:33
14:15
13:58
13:48
13:41
13:32
13:19
13:03
12:52
12:33
12:06
11:36
10:16
13:32 17.10.25
13:48 17.10.25
13:03 17.10.25
15:58 17.10.25
13:58 17.10.25
15:41 17.10.25
10:16 17.10.25
13:41 17.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35