Բնապահպանական կարևոր խնդիրների անդրադարձող «Արևորդի» միջազգային փառատոնի այս տարվա ծրագիրն առավել հագեցած է և խորհրդանշական:
Այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC)։
Հիմնադրամի տեղեկացմամբ՝ 2016թ-ին լրանում է «Արևորդի» էկո-ակումբների հիմնադրման և FPWC–ՎիվաՍել-ՄՏՍ համագործակցության 10-ամյակը: Մեկնարկում է նաև նոր՝ «Կանաչ շարժունակություն» նախագիծը:
Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմերի ցուցադրություն, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:
Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվի աղմուկ հանած 38 ֆիլմ ամբողջ աշխարհից՝ մրցութային և տեղեկատվական ծրագրերում։
«Արդեն 10 տարի, համատեղ ջանքերով՝ մենք ձգտում ենք բնապահպանական մտածողություն և մշակույթ ձևավորել հատկապես մատաղ սերնդի շրջանում: Անխնա, սպառողական մոտեցումն ու անփութությունը մարդկության նետած բումերանգն է ամբողջ աշխարհին, որը մի օր կարող է վերադառնալ՝ աղետի տեսքով: Դրանից խուսափելու համար մենք պետք է կարողանանք առաջին հերթին խուսափել գիտակցված սխալից. բնությունը ոչնչացնելու, աղտոտելու և անտարբերության մթնոլորտից: Մեզ հաջողվում է այսօրինակ միջոցառումներով, քայլ առ քայլ արդյունք արձանագրել: Վստահ եմ, որ երիտասարդ սերունդն առավել պատվախնդիր է այս հարցում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի բացման արարողությունը կկայանա նոյեմբերի 11-ին՝ 18։00, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։ .
Փառատոնի բացման արարողությունից անմիջապես առաջ՝ 17:00, «Մոսկվա» կինոթատրոնի II հարկի նախասրահում տեղի կունենա աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչու՞» ֆոտոցուցահանդեսի բացումը։
Բացման արարողությանը կհաջորդի «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։ ․
Ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ տեղի կունենան ԷՕՆում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում:
Փառատոնն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ։ ․
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33