«Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է»: Նկարիչ – արձանագործ Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենահետաքրքիր երևույթներից է: 1923-1936թթ. Քոչարն ապրել և ստեղծագործել է Փարիզում, ցուցադրվել Պիկասոյի, Լեժեի, Պիկաբիայի, Արպի, Դե Կիրիկոյի, Մատիսի, Միրոյի և այլոց հետ՝ արժանանալով ժամանակի նշանավոր արվեստի քննադատների գնահատանքին ու դասվել այն մեծերի շարքում, որոնց արվեստով պայմանավորվեց 1920-30-ականների եվրոպական ավանգարդն ու համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքը: Փարիզում Քոչարը ստեղծեց պլաստիկ - գեղանկարչական նոր՝ կինետիկ արտահայտչաձև՝ Տարածական նկարչությունը («Peinture dans l'espace»), որը ներառում է ժամանակը որպես լրացուցիչ չորրորդ չափ և արվեստի խոշորագույն տեսաբանների կարծիքով Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է։ «Արտ – Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը Ֆրանսիական «Սաթէ – Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության, «Երվանդ Քոչար» թանգարանի և «Հայաստանի Ազգային պատկերասրահ» - ի հետ ներկայացնում է՝ «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա – պերֆորմանսը ։
Ներկայացվող բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոյեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։ Սա ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։ Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի Գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն Վիդեո – մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան Նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության, Երևանի քաղաքապետարանի, ԿԳՄՍ նախարարության, «Իմ Քայլը» հիմնադրամի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ֆրանսիական ինստիտուտի, ինչպես նաև ՀՀ Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության աջակցությամբ։
12:24
12:22
12:03
11:48
11:34
11:18
11:02
10:45
10:23
10:03
09:45
09:33
09:17
09:01
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
10:03 23.10.25
12:22 23.10.25
09:01 23.10.25
10:23 23.10.25
09:17 23.10.25
12:03 23.10.25
11:48 23.10.25
11:18 23.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02