«Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին խիստ կարևոր է»,- «Մեդիա կենտրոն»-ում ասուլիսում ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ COP29-ն ադրբեջանական միջոցառում չէ, ՄԱԿ-ի միջոցառում է, որտեղ քննարկվում են բնապահպանությանն առնչվող կարևորագույն խնդիրներ, ուշադրության ներքո են գտնվում մարդու իրավունքներին առնչվող հարցերը։
«ՄԱԿ-ի հարթակներից մեկուսանալը, այդ քննարկումներին չմասնակցելն ու Հայաստանի ձայնը լսելի չդարձնելը որևէ արդարացում չի կարող ունենալ միայն այն պատճառով, որ միջոցառումը հյուրընկալվում է Ադրբեջանում։ Չմոռանանք նաև, որ Հայաստանը քաղաքական առումով աջակցել է այս միջոցառման կայացմանն Ադրբեջանում։ Դրա համար այստեղ էլ որևէ բացատրություն չկա, թե ինչու պետք է բոյկոտել։ Այլ հարց է, որ մասնակցության արդյունավետության գործոն կարող ենք դիտարկել հայերին առնչվող խնդիրների բարձրաձայնումը»,- ասաց Ս.Սահակյանը։ Ըստ նրա, Հայաստանը, ներկա գտնվելով այս միջոցառմանը, պետք է օգնի, որպեսզի միջազգային հանրությունը լավ տեղեկանա իրադարձությունների, խախտումների վերաբերյալ և դիվանագիտական աշխատանքի միջոցով հասնի ավելի կոշտ արձագանքի հենց միջազգային հանրության կողմից։
«Սա կարևոր պլատֆորմ է ճիշտ աշխատանք տանելու համար»,- ասաց Ս.Սահակյանը։
Panorama.am
10:50
10:15
09:46
09:09
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44