Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի բարձրագույն կարգավիճակ: Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն: Ենթահանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի ինստիտուտը գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու չափանիշներին: Ի թիվս այլնի, ուսումնասիրության առարկա են դարձել Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդումը, մարդու իրավունքներին առնչվող զգայուն հարցերը հրապարակայնորեն հասցեավորելու հանգամանքը և այլն։ 2023-2024թթ. Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ իրավասու պետական մարմինների հետ ակտիվ քննարկումների առարկա են դարձել 2019 թվականին Հավատարմարգրման ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի ՄԻՊ հաստատությանը տրված հանձնարարականները՝ վերաբերելի ոլորտներում օրենսդրական փոփոխություններ կատարելու առնչությամբ, մշակվել և քննարկվել են համապատասխան նախագծային տարբերակներ։ Մարդու իրավունքների պաշտպանը հանձնառու է հետևողական լինել Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից ներկայացված հանձնարարականների նաև հետագա իրացման հարցերի առումով։ A դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում: Նման կարգավիճակ ստացած Պաշտպանները հնարավորություն են ստանում լիակատար մասնակցություն ունենալու Միավորված ազգերի կազմակերպության մարմիններում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաև ընդգրկվելու դրանց կառավարման մարմիններում:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47