«Փաստ» օրաթերթը գրում է.
« Երեկ ՊԵԿ-ը հրապարակել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թ. հունվարսեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ: Ինչ վերաբերում է առաջատարներին, ապա առաջին հորիզոնականի պարագայում որևէ անակնկալ չկա. այստեղ «մշտական» ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ինն ամսվա կտրվածքով պետբյուջե է վճարել մոտ 83,7 մլրդ դրամի հարկ: Այս ցուցանիշն, ի դեպ, մոտ 31,3 մլրդ դրամով կամ շուրջ 37 տոկոսով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերը: Ավելին, ԶՊՄԿ-ն ինն ամսում արդեն արդեն գերազանցել է ամբողջ 2023 թ. ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,8 մլրդ դրամ)։ Հավելենք, որ ԶՊՄԿ-ն երեք եռամսյակի կտրվածքով մոտ 34 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել, քան երկրորդ հորիզոնականում գտնվող ընկերությունը: Իսկ երկրորդ հորիզոնականում «Մոբայլ սենթրն» է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առաջադիմել է 2 հորիզոնականով: Այս կազմակերպությունը 2024 թ. առաջին կիսամյակի տվյալներով ևս երկրորդն էր: Փոխարենը 2023 թ. հունվար-սեպտեմբերի համեմատ 2 հորիզոնականով, իսկ այս տարվա հունվար-հունիսի համեմատ 1 հորիզոնականով «հետ է ընկել» «Գազպրոմ Արմենիան», որն այս տարվա ինն ամիսների ցուցանիշներով 4-րդն է: 3-րդ տեղում «Գրանդ տոբակոն» է, իսկ հինգերորդ տեղում՝ «Փրիթի-Ուեյը» («Վեստա»): Ուշագրավ է, որ լավագույն հնգյակում երկու կազմակերպություն զբաղվում է հեռախոսների ու այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով: Քանի որ անդրադարձանք «Գազպրոմ Արմենիային», նաև նշենք այլ «կոմունալ» ծառայություններին: Ի մասնավորի, Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ առաջադիմել է 4 հորիզոնականով և վճարած հարկերով 18-րդ տեղում է: «Վեոլիա ջուրը» թե՛ նախորդ տարվա ինն ամիսներին, թե՛ այս տարվա առաջին կիսամյակում, թե հիմա գրեթե նույն դիրքերում է (+-1)՝ 33-35-րդ հորիզոնականներ: Հավելենք, որ լավագույն հիսնյակում են հայաստանյան բանկերի մեծ մասը: Սակայն բանկերին, արտադրողներին և այլ ոլորտների կանդրադառնանք առանձին»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
14:36
14:21
14:03
13:48
13:24
13:05
12:52
12:38
12:23
12:09
11:55
11:44
11:15
10:48
10:35
10:17
10:01
09:45
09:36
09:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18