Արաբական երկրների տպագիր պարբերականները անմասն չեն մնացել ԱՄՆ նախագահական ընտրությունների լուսաբանումից, ավելին՝ այդ թեմային են նվիրել իրենց առաջին էջերը՝ մի մասը Դոնալդ Թրամփի անսպասելի հաղթանակը բնութագրում է բնական աղետների հետ համեմատությամբ, մյուսները նորընտիր նախագահի մոտ հոգեկան շեղումներ են փնտրում ու մտահոգություն հայտնում տարածաշրջանի ապագայի հանդեպ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Լիբանան․ «Թրամփը տառապում է նարցիսիզմով»
«Թրամփի երկրաշարժը․ աշխարհը սարսափած է, «բազեները» վերադառնում են»,- գրել է լիբանանյան «Աս Սաֆիր» թերթը։ «Բազե» են անվանում ԱՄՆ-ում «պատերազմի կուսակցությանը»։ Թերթը հարց է բարձրացնում՝ արդյոք Թրամփը կիրականացնի իր բոլոր նախընտրական խոստումները, արդյոք կնվազի ԱՄՆ միջամտությունը մյուս երկրների գործերին, կհարթվի՞ ՌԴ –ԱՄՆ երկխոսությունը, թե՞ Թրամփի կառավարումը կնշանանավորի բազեների վերադարձը իշխանության։
Լիբանանյան մեկ այլ թերթ՝ «Ալ Ախբարը» բարձրացնում է Թրամփի առողջության թեման՝ իր հոդվածը վերնագրելով «Թրամփի աշխարհը․ հոգեբուժարան»։ «Հենց հայտնի դարձավ, որ Թրամփը հաղթանակի լուրջ շանսեր ունի, հայտնվեցին մտավախություններ, որ նա հոգեկան խանգարումներ ունի, որոնցում մասնագետները տեսնում են նարցիսիզմի նշաններ։ Շատերը վախենում են, որ նոր նախագահը խելագար է»,- գրում է թերթի սյունակագիր Ուսման Նազարաթը։
Թերթի մեկ այլ հեղինակ՝ Նադին Շալակը, համարում է, որ «Թրամփի խելագար լինելը չի կարող նրան զրկել իշխանությունից»։ Լրագրողը հիշեցնում է Թրամփի դիրքորոշումը պաղեստինաիսրայելական հակամարտության մասին՝ սկզբում նա ասում էր, որ չեզոքություն է պահպանելու, իսկ հետո սկսեց պաշտպանել Իսրայելին։
«Ան Նախար» թերթն էլ համարում է, որ «70-ամյա Թրամփի հաղթանակը վերջ տվեց դեմոկրատների կառավարմանը ու ԱՄՆ-ին տանում է նոր, հազիվ նշմարվող ճանապարհով»։ «Ամերիկացի ընտրողը այս ութ տարիներին երկու ուղերձ է հղել՝ առաջադեմ՝ երբ սպիտակ ընտրողները, մանավանդ երիտասարդները, նախագահ ընտրեցին սեւամորթի ու պահպանողական՝ երեկ, երբ հնչեց սեւամորթներին ու մուսուլմաններին ատող, կանանց չհարգող Ամերիկայի ձայնը»,- գրում է թերթի հեղինակ Ջիհադ ազ Զեյնը։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55