Վերջին մեկ ամսում երկու կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել. ասուլիսում հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ փաստաբանի հետ ներկայացնելով իր դեմ քրեական գործից մանրամասներ։ Ըստ նրա՝ հոկտեմբերի 22-ին ստացել են Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ ներկայացված բողոքին ի արձագանք, և հոկտեմբերի 11-ին ՀՀ ՍԴ-ն ընդունել է որոշում այդ հոդվածի սահմանադրականության մասով։ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ քրեական դատարանն իր դատական ակտով բավական հետաքրքիր արձանագրումներ է արել. «Կարելի է ասել, որ գործում եղած ապացույցների, դրանց անթույլատրելիության, անարժանահավատության՝ պաշտպանական կողմի բոլոր փաստերի ու դիրքորոշումների հետ համաձայնվել է»,-ասաց նա։ Նա անդրադառնալով բոլոր ապացույցներին՝ նշեց, որ, այդուհանդերձ, դատարանը տարօրինակ եզրահանգման է եկել. «Այս բոլոր արձանագրումներն անելով՝ պաշտպանական կողմի բոլոր թեզերի հետ համաձայնվելով, ասում է՝ առկա չեն գործում եղած ապացույցների պատշաճ գնահատման արդյունքում բավարար հիմքեր՝ Ավետիք Չալաբյանի մեղքը ապացուցված լինելու, կամ արդարացնելու համար»,-նշեց փաստաբանը։ Նա ներկայացրեց իրենց անհամաձայնությունը դատական ակտին՝ ընդգծելով, որ եթե որևէ պատշաճ գնահատված ապացույց չկա, Չալաբյանը պետք է արդարացվեր։ «Պաշտպանական կողմն, այնուամենայնիվ, այս պահին դիտարակում է այս դատական ակտի դեմ բողոքարկել Վճռաբեկ դատարանում՝ հաշվի առնելով այս արձանագրումը, որ եթե մարդուն մեղադրելու փաստեր չկան և իրավաչափված ապացույցներ չկան, երևի թե ճիշտ կլինի որ գործի սկզբունքը և Ավետիք Չալաբյանն արդարացվի»,-ասաց նա։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47