ARM | RUS |

Հայ ժողովրդին «փրկելու» հայտ ներկայացնողները նախ պիտի հասկանան տեղի ունեցողի խորքային պատճառները. Ֆարմանյան

01.11.24 | 15:47

Բոլորին արդեն քանի տարի հետաքրքրում է մի հարց՝ ի՞նչ եղավ մեր ժողովրդի հետ, ինչո՞ւ այն դարձավ այսքան անտարբեր և այլն: Չհավակնելով ասել, որ ներքևում բերված վերլուծությունը տալիս է հարցի ճիշտ ու առավել ևս համակողմանի ու գիտական բացատրությունը, կարծում եմ այն ամեն դեպքում կօգնի հասկանալ տեղի ունեցողի ամենակարևոր նրբերանգը: Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա, մասնավորապես, նշել է.

«Տեսեք, մեզանից յուրաքանչյուրի՝ մարդու ինքնությունը կազմված է 3 առանցքային շերտերից: 1-ին շերտը դա ինքնանույնականացումն է, երբ մարդն իրեն ընկալում է որպես անհատ՝ Արամ, Իվան, Ջեք, Խոսե և այլն: Սա բնորոշ է ամեն մեկիս: Անվանենք սա ինքնության 1-ին՝ անհատական ինքնանույնականացման շերտ (ինդիվիդուալիզմ): Ինքնության այս շերտը առավել դոմինանտ է արևմտյան հասարակություններում: Դա է պատճառը, որ շատ հայեր, օրինակ, հայտնվելով արևմտյան հասարակություններում, ունենում են միանման զգացում, որ այդտեղ հասարակությունները էգոցենտրիկ են՝ ամեն մարդ ինքն իր դարդին է, ընկերություն ու բարեկամություն չկա, շփում չկա և այլն: Սրանք այս ֆենոմենի ժողովրդական մեկնաբանություններն են: Պարզ ասած, արևմտյան հասարակություններում առավել դոմինանտ է ինքնության հենց այդ՝ անհատական ինքնանույնականացման, ինդիվիդուալիզմի շերտը: Անցնենք առաջ: Մեր ինքնության երկրորդ շերտը դա խմբային ինքնությունն է: Ո՞րն է դա: Մեզանից յուրաքանչյուրը բացի այն, որ իրեն ինքնանույնականացնում է ինքն իր հետ, այսինքն ինքն Արամն է, Իվանը կամ Ջեքը, նաև նույնականացնում է ինչ-ինչ խմբերի հետ: Կախված նրանից, թե ինչ միջավայրում է ձևավորվում անձը, այդ խմբային ինքնությունները կարող են լինել շատ տարբեր: Օրինակ, մեկն իրեն ինքնանույնականացնում է ծննդավայրի կամ թաղամասի հետ, որտեղ ապրում է՝ գյումեցի եմ, մասիվցի եմ և այլն: Իր ազգի հետ՝ Ասատրյան եմ, Խաչոենցից եմ: Կրոնական խմբի հետ՝ առաքելական եմ, սուննի եմ, բուդդիստ եմ և այլն: Ձեռնակության հետ, որտեղ աշխատում է՝ Սոնիի աշխատող եմ (ի միջի այլոց, շատ ճապոնացիներ մինև օրս, երբ ծանոթանում են այլոց հետ ներկայանում են ոչ միայն անուն ազգանունով, այլ ներկայացնում են նաև այն ընկերությունը, որտեղ աշխատում են): Անգամ ֆուտբոլային ակումբի հետ՝ Ռեալի երկրպագու եմ: Այս շարքն իսկապես անվերջ է, կապված նրա հետ, թե, որ ժողովրդի մասին ենք խոսում՝ պատմամշակութային ժառանգությամբ աշխարհագրությամբ ու այլ առանցքային գործոններով պայմանավորված: Ինքնության 3-րդ շերտը դա էթնիկ/ազգային ինքնությունն է, երբ մարդը բացի ինդիվիդուալ ինքնանույնականացումից ու ինչ-ինչ խմբերի հետ իրեն ասոցացնելուց, իրեն համարում է նաև որևէ ժողովրդի, ազգի կամ պետության ներկայացուցիչ: Մեկն ասում է ես հայ եմ երկրորդը՝ իտալացի եմ, երրորդը՝ ամերիկացի չորրորդը՝ բուշմեն և այլն: Այսինքն, մեզանից ամեն մեկի գիտակցության մեջ առկա է նաև այդ երրորդ շերտը՝ ինքնանույնականացումը առավել մեծ էթնիկ խմբի, ազգի կամ պետության հետ: Յուրաքնաչյուր մարդու ինքնությունն, ահա, եռաշերտ է: Տասնյակ հանգամանքներով պայմանավորված՝ ինքնության այդ շերտերն անհատի գիտակցության մեջ ունենում են տարբեր նշանակություն ու գտնվում են շատ տարբեր ու մշտապես փոփոխվող, տրանսֆորմացվող հարաբերակցության, կորելացիայի մեջ: Ժամանակակից շվեդի մտածողության ու վարքի գուցե առավել թելադրող ու կարևոր շերտը դա ինքնության ինդիվիդուալիստական շերտն է, չեչենական մի աուլում բնակվողների համար գուցե իրենց բնակավայրի՝ խմբային ինքնությունը, պաղեստինցիների դեպքում գուցե էթնիկ/ազգային շերտը: Ահա,պատմամշակութային, աշխարհագրական և այլ իրողություններով թելադրված, ավանդաբար հայ ժողովրդի ինքնության մեջ շեշտված, ընդգծված առավել մեծ կաևորություն է ունեցել հենց խմբային ու էթնիկ/ազգային ինքնության շերտերը: Շատ եք հանդիպել, որ մեր ու ավագ սերնդի հայերը առավել մեծ կաևորություն են տալիս հարևանությանը, բակին, թաղին, համայնքին, ընտանիքին, բարեկամությանը, հայությանը և այլն: Կարճ ասած, հայերի ինքնության կառուցվածքում խմբային ու էթնիկ/ազգային բաղադրիչն ավանդաբար առավել մեծ կարևորություն է ունեցել: Դրա համար շատ հաճախ կոչվել ենք ավանդապահ, պահպանողական, պատրիարխալ և այլն: Ահավասիկ, երկու առանցքային և այլ երկրորդական գործոններով պայմանավորված, այսօր հայերի ինքնության այդ երեք շերտերի կորելացիայի մեջ տեղի է ունենում հեղափոխական տրանսֆորմացիա: Ու սա ամենախոշոր ու հիմնարար բանն է, որ տեղի է ունենում այսօր՝ վրիպելով քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների ու շատերի աչքից: Որքան էլ զարմանալի թվա, այս մասին մեկ-մեկ ու իրեն ձեռնտու համատեքստում խոսում է միայն իշխանությունը. խմբային ու էթնիկ/ազգային ինքնության շերտերը մաշվում են՝ առաջ մղելով ինքնության անհատական շերտը: Հնչող բոլոր, անգամ աշխարհաքաղաքական հարցերի արմատը հենց այստեղ է գտնվում: Որո՞նք են այդ երկու առանցքային գործոնները: Առաջինն արևմտյան աճող մշակութային ազդեցությանը զուգահեռ ընթացող տեղեկատվական ու տեխնոլոգիական հեղափոխությունն է, համացանցի, սոցիալական ցանցերի այսօրվա բումը, երբ մեզանից յուրաքնաչյուրը դարձել է, պատկերավոր ասած, մեկ օգտահաշիվ, և ամեն օր մի քանի ժամ անցկացնելով հեռախոսում, իր կամքից անկախ, խորացնում է իր ինքնության հենց անհատականության շերտը: Պատկերացնու՞մ եք, օրինակ, որ ֆեյսբուքյան կամ այլ օգտահաշիվները ձեզ ներկայացնեին ոչ թե սոսկ անհատական անուն ազգանունով այլ ամեն գործողություն անելիս ի ցույց դրվեր նաև ձեր ազգային պատկանելիությունը: Չէիք էլ նկատի, թե ինչպես ժամանակի ընթացքում այդ շերտերը աճող կարևորություն կստանային ձեզ համար: Երկրորդ զարկերակը դա, անշուշտ, վերջին տարիներին հայ ժողովրդի կրած աղետալի պարտությունն է պատերազմում և շարունակվող ճգնաժամը: Պարտությունները պատերազմում, ինչպես ճապոնացիների դեպքում էր 2-րդ համաշխարհայինից հետո, առաջ են բերում էթնիկ/ազգային ինքնության խորը ճգնաժամ: Կապիտուլյացիան ծնում է թերարժեքության բարդույթ: Որքան ուժեղ է արտահայտված ժողովրդի ինքնության 3-րդ բաղադրիչը, այդքան տրավմատիկ է լինում պարտության հարուցած ճգնաժամը. առաջանում է անգամ թերարժեքության բարդույթ, որի հաղթահարումը կարող է տասնամյակներ պահանջել: Ի՞նչ է դա: Երբ մարդը սկսում է մտածել, որ այն ազգային միավորը, որին պատկանում է ինքը, ի զորու չէ հաղթել, թույլ է, վատն է և այլն: Նման հազարավոր արտահայտություններ դուք լսել եք 2020 թ. պարտությունից հետո: Հավատացեք, նույնը տեղի էր ունենում նաև ճապոնացիների հետ պարտությունից հետո: Մարդիկ սկսում են ամաչել իրենց ազգային պատկանելիությունից, չեն հավատում սեփական հավաքական ուժերին ու ինքնապաշտպանական բնազդով վանում են, իրենցից հեռացնում են ինքնության այդ շերտը: Դա է պատճառը, որ օրինակ հայության հավաքական շահերին վերաբերող որևէ խնդիր այսօր չի շարժում ժողովրդի հավաքական միտքը, նրա մարմինը: Դա է պատճառն անգամ, երբ փողոցում մեկն այսօր անօգնական վիճակում է, բայց անցորդ հայրենակիցն իրեն հաճախ պահում է օտարի նման՝ չի միջամտում: Այսինքն, Հայաստանում ապրում է այնպես, ինչպես կապրեր, օրինակ, Շվեդիայում՝ շուրջբոլորի հետ ընդհանրական հավաքական ինքնության բացակայության տրամաբանությամբ: Հարևանները իրար չեն ճանաչում շատ հաճախ: Ահա, այս երկու առանցքային գործոններով թելադրված, հայ ժողովրդի ինքնությունն այսօր գտնվում է հեղափոխական տրանսֆորմացիայի փուլում: Կարճ ասած, հայը փոխվում է: Ժողովուրդների ինքնության տրանսֆորմացիան ինքնին ճգնաժամ է, որն անխուսափելիորեն ընթանում է տրավմաների ճանապարհով: Դժբախտ են այն սերունդներն, իհարկե, որոնք հենց նման կամրջող ժամանակներում են ապրում (հիշու՞մ եք չինական անեծք-իմաստությունը՝ ապրեք մեծ փոփոխությունների ժամանակներում): Այսպիսով, հայ ժողովուրդն այսօր ապրում է իր էթնիկ/ազգային ինքնության ամենախորը ճգնաժամերից մեկը: Նրանք, ովքեր հայտ են ներկայացնում «փրկելու» նրան, նախ պիտի հասկանան տեղի ունեցողը, դրա խորքային պատճառները, իրական մասշտաբը: Պիտի ունենան նաև շատ հստակ պատկերացում ու հաշվարկ, թե ինչ ուղղությամբ են ուզում տանել ինքնության ընթացիկ տրանսֆորմացիան, ու այդ ճանապարհներից որն ինչ ապագա է խոստանում մեր ժողովրդին այս տարածաշրջանում ու փոփոխվող աշխարհում:


Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են

10:04

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն

Կոշի Սուրբ Գևորգ եկեղեցում կկատարվի միասնական...

09:42

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում...

09:14

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար. Վարդանյան

Պարգևավճարները կապ չունեն աշխատանքի արդյունավետության հետ․ դրանք տրվում են լոյալության համար....

00:00

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ

00:00

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում

Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային...

00:00

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք. Պետրոսյան

Մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք....

00:00

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը շատ բարդ խնդիր է. Սերժ Սարգսյան...

16:29

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի ազգային ընտրանու...

16:12

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին Գալստյան

Մեր հաշվարկներով այդ սահմանափակումներից բանկային համակարգի վնասը կկազմի մոտ 2 մլրդ դրամ. Մարտին...

15:57

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի...

15:38

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181 քաղաքացի

Վերջին օրերին ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակման մեջ է հայտնվել 97 մեքենա և 181...

15:21

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք. Խուդաթյան

Մոդուլային ատոմակայանի մոդելի հետ կապված վերջնական որոշում չունենք....

15:03

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն Բաբայան

Արշակ Սրբազանի գործով իրեղեն ապացույցը չի կորել, որոշումն էլ բողոքարկելու ենք. Արսեն...

12:45

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6․50%

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝...

12:35

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության...

12:16

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ է

Շիրակում, Սևանում և Ճամբարակում տեղում է ձյուն, Արարատում մառախուղ...

10:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47