«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ՔՊ վարչությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ ԲԴԽ անդամների թեկնածուների է հաստատել։ ՀԾԿՀ-ում ԱԺ-ին կներկայացնեն Մեսրոպ Մեսրոպյանին, որը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը ՀԾԿՀ անդամ էր, ոլորտի հնաբնակներից, բայց պատերազմից հետո նշանակվեց Կոտայքի մարզպետ՝ մինչեւ 2021 թ․ մայիս։ Մեսրոպյանը Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամն է, եւ ՀԾԿՀ նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը ՔՊ-ում չեն ողջունել, քանի որ արդեն սկսել են գերազանցել նախկիններին` դինաստիայով պաշտոններ զբաղեցնելու հարցում: Սասուն Միքայելյանը ԵԿՄ նախագահն է, որդին՝ Հրազդանի քաղաքապետը, փեսան` Կոտայքի փոխմարզպետը, տնօրենների ու հիմնարկների ղեկավարների մասին չենք խոսում: Մեսրոպյանի մրցակիցը եղել է Ալեն Սիմոնյանի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, որին ՔՊ-ում «հավերժ թեկնածու» են անվանում․ ժամանակ առաջ էլ նա հավակնում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի, ապա՝ նախագահի պաշտոնին, սակայն ՔՊ թիմը մերժեց: Հիմա կատակում են, թե նա «հավերժ թեկնածու է մնալու»։ Իսկ ԲԴԽ գիտական անդամի թափուր պաշտոնում ՔՊ վարչությունը հաստատել է 2018-ից ՔՊ-ական դարձած փաստաբան Ալիկ Սիրունյանի թեկնածությունը, որին անցած շաբաթ մերժեցին արդարադատության նախարար նշանակել: ՔՊ ֆրակցիան այս ընտրությունից ուղղակի կատաղած է, ասում են, որ «արժանի մրցակից» կար` Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը, որն իշխանությունների սրտի դատավորներից է, նա է Աշոտ Երկաթին կալանք տվել: Նա 2018-ի մայիսի 17-ին է նշանակվել վերաքննիչի դատավոր, 3 ամիս անց հրաժարական է տվել, 2020-ին նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, 2021-ի հունիսին՝ ազատվել պաշտոնից: Հոկտեմբերին նորից վերադարձել է դատական համակարգ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55