«Չնայած բազում մարտահրավերների, որոնք եղել են վերջին 5 տարիների ընթացքում, Հայաստանը կարողացել է համապատասխանեցնել և ընդունել օրենսդրական ակտեր և ռազմավարություններ, որպեսզի խթանի երեխաների պաշտպանությունը և ապահովի կրթության իրավունքը, ներառյալ Լեռնային Ղարաբաղից փախստական երեխաների համար»,-ԱԺ-ում «ՄԱԿ-ի Համընդհանուր Պարբերական Դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակներում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեմայով լսումների ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։
Նշելով, որ երեխաների իրավունքի կոնվենցիայի համատեքստում տարբեր հարցեր են քննարկել՝ Ժակոբին նշեց 4 կետ, որոնց ուղղությամբ պետք է համատեղ աշխատեն և պայքարեն հանուն երեխաների պաշտպանության։ «Նախ և առաջ խաղաղությունը, որը նախապայմանն է, որեպսզի երեխաները ստանան հավասարակշռված և ապահով զարգացման միջավայր։ Երկրորդ՝ պետք է հատուկ ուշադրություն դարձնենք խոցելի խմբերի վրա, օրինակ, Լեռնային Ղարաբաղից գաղթած երեխաները, հաշմանդամություն ունեցողները, աղքատ և մեկ ծնողով ընտանիքների երեխաները»,-թվարկեց ՄԱԿ-ի համակարգողը։ Նա նշեց, որ պետք է հասցեագրել այն բոլոր սպառնալիքները, որոնք ազդում են հասարակության, հատկապես երեխաների վրա՝առանձնացնելով շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությունները։ «Մենք պետք է հասկանանք, որ դեպի ձմեռ օդի աղտոտման մակարդակը էլ ավելի է աճելու և այն ուղղակի սպառնալիք է երեխաների համար, որովհետև նրանք ավելի խոցելի են»,- նշեց Ժակոբին, օդի աղտոտումը հասարակության համար կարևոր համարելով։ Նա հիշատակեց նաև ատելության խոսքի և ապատեղեկատվության խնդիրները, ինչպես նաև առողջ ապրելու հնարավորության հարցերը։ «Հայաստանում որոշ երեխաներ թերսնված են, բայց միգուցե ավելի անհանգստացնող է, որ աճում են գեր երեխաների թիվը և տարբեր նման խնդիրներն ազդում են երեխաների մտավոր առողջության վրա, հետևաբար պետք է խթանենք առողջ կենսակերպ՝ նաև կրթության միջոցով»,- հայտարարեց ՄԱԿ ներկայացուցիչը։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47