Հյուսիսատլանտյան դաշինքն ընդլայնում է իր ներկայությունը և ձգտում է իր գերիշխանությունը հաստատել ողջ եվրասիական տարածքում, նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության խորհրդի նիստում։ Լավրովը հայտարարել է նաև՝ ի տարբերություն ՆԱՏՕ-ի, Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած եվրասիական անվտանգության հայեցակարգի հիմքում է ընկած այդ տրամաբանությունը՝ տարածաշրջանային խնդիրներին պետք է լուծում տան տարածաշրջանային երկրները։ «Այսինքն՝ հենց տարածաշրջանի երկրները, տվյալ դեպքում՝ Եվրասիայի երկրները պետք է համատեղ պատասխանատվություն կրեն հակամարտությունների կարգավորման համար՝ թույլ չտալով դրսից բացասական միջամտություն։ Սա առավել կարևորվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հավաքական Արևմուտքը, ընտրելով ՆԱՏՕ-ակենտրոն քաղաքականություն, ըստ էության, խաչ է քաշել ձեռք բերված պայմանավորվածությունների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, երբ ամենաբարձր մակարդակով և կոնսենսուսի հիման վրա բազմիցս հռչակվել է անվտանգության անբաժանելիության սկզբունքի մասին, հայտարարվել է, որ ԵԱՀԿ պատասխանատվության տարածաշրջանում ոչ մի կազմակերպություն չի հավակնելու գերիշխող դերի։ Բայց այս ամենը ոտնահարվել է»,- հայտարարել է Լավրովը։ «Իսկ ՌԴ նախագահի նախաձեռնությունը անվտանգության նկատմամբ այլ մոտեցման մասին է, այն «իրավահավասար» անվտանգության մասին է, անվտանգության, որը կապահովվի՝ առանց արտատարածաշրջանային ուժերի մասնակցության»,- հավելել է Լավրովը։
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47