Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում օգոստոսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ իր երեք երեխաներին կորցրած Էմինե Այհանը 8-ամյա որդու՝ Ռամազան Այհանի մարմինը գտել է միայն 80 օր անց: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ»-ը: Դիակների ինքնությունը պարզելու ընթացքում մորը հավաստիացրել են, թե 25 համարի տակ գտնվող երեխայի մարմինը հենց իր որդին է, ավելին՝ դա նաև հաստատել է երեք անգամ անցկացված ԴՆԹ անալիզը, որը բոլոր դեպքերում 99.9%-ով ցույց է տվել մահացածի և Էմինե Այհանի միջև ազգակցական կապի առկայություն: Մինչդեռ մայրը չի համոզվել և շարունակել է որդու մարմնի փնտրտուքները: «Իմ տղան լինի՝ ինչպե՞ս չեմ ճանաչի», - ասել է Էմինե Այհանը: Պարզվում է, որ մայրական բնազդն իսկապես ավելի ուժեղ է, քան երեք անգամ կրկնված ԴՆԹ անալիզը: Ռամազան Այհանի մարմինը գտնելու համար իրավապահներն ահաբեկչությունից հետո մահացած երեխաների նկարներն են ցույց տվել ընտանիքին, որոնցում Ռամազանի մայրն ու հորեղբայրը ճանաչել են երեխայի դիակը: Քննչական մարմինների պահանջով Գազիանթեփի Յեշիլքյոյ գերեզմանատանն արված արտաշիրիմման արդյունքում հայտնաբերվել է 8-ամյա Ռամազան Այհանի մարմինը: Հիշեցնենք, որ Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում օգոստոսին տեղի է ունեցել ահաբեկչություն. մահապարտ ահաբեկիչը պայթուցիկը գործի է դրել քրդական հարսանիքի ժամանակ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը:
23:01
22:56
21:48
21:21
18:25
18:05
17:36
17:13
16:54
16:27
15:23
15:02
14:48
14:35
14:16
13:55
13:49
13:35
13:03
12:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44