2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 15:55-ին, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում, ընդունարանի դիմացի հատվածում բուժհաստատության 35-ամյա հարկադիր բուժառու Ա.Թ.-ն պարանոցի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում ստացել է կտրած վնասվածքներ, որոնք վերջինիս պատճառել է նույն հաստատության նախկին բուժառուն: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 35-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող: Նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, «ՀԱՊԱԿ» ՓԲԸ նախկին բուժառու Հ.Ա.-ն բուժհաստատության բակում բուժհաստատության աշխատակցի ուղեկցությամբ տեսակցել է Ա.Թ.-ին, որի ժամանակ Հ.Ա.-ն իր մոտ գնվող դանակով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այդ ընթացքում Ա.Թ.-ին ուղեկցող աշխատակիցը, հասնելով օգնության, ձեռքով բռնել է դանակի շեղբը՝ խանգարելով Հ.Ա.-ին ավարտին հասցնել իր հանցավոր մտադրությունը: Այդ պահին օգնության հասած բժիշկներին հաջողվել է վնասազերծել Հ.Ա.-ին, իսկ տուժածին՝ տեղափոխել հիվանդանոց։ Սակայն վերջինս, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների պատճառով, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել է: Դեպքից րոպեներ անց Հ.Ա.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: Նախաքննոթյան ընթացքում կատարվել են մի շարք քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բժշկական կենտրոնի ընդունարանի դիմաց՝ գետնին, հայտնաբերվել են արնանման հետքեր և արնանման հետքերով դանակ, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, դրանց ստացման մեխանիզմը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ:
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15