Այն ժամանակ, երբ աշխարհի շատ երկրներում Դոնալդ Թրամփի հաղթանակը հարուցեց թերահավատություն, շոկ և անգամ բողոքի ցույցեր, Ռուսաստանից լսվում են ուրախ մեկնաբանություններ, գրում է Քրիստինա Հեբելը գերմանական Der Spiegel ամսագրում։
Պետական НТВ հեռուստաալիքը հայտնեց, թե «Թրամփը մերն է», Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Twitter-ում գրեց, թե հարկավոր է մեքենան վարել՝ վրան ամրացված ԱՄՆ-ի դրոշը, իսկ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարեց, թե «հանրապետականներից անհրաժեշտ է սպասել միայն լավը, և ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շուտով կդառնան դաշնակիցներ»։
Լրագրողը հիշեցնում է, որ «Ժիրինովսկին մարդ է, որը հնչեցնում է այն, ինչ մտածում, սակայն վախենում է պաշտոնապես հայտարարել Կրեմլը»։
Սակայն այն, որ սկսվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների նոր փուլ, կան որոշ կասկածներ, նշում է Հեբելը։
Այսպես, Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ «զիգզագներ էր անում» ու հակասական հայտարարություններ անում, ասվում է հոդվածում։ Օրինակ՝ նա ասել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Բալթյան երկրներին, եթե Ռուսաստանը հարձակվի, սակայն պայմանով, որ նրանք «ամբողջությամբ իրականացնեն իրենց պարտավորությունները»։
Այդկերպ, Թրամփը ցույց է տվել, որ միշտ չէ, որ պատրաստվում կատարել ՆԱՏՕ-ի շրջանակում ռազմական օգնության ցուցաբերման պարտավորությունները, ընդգծում է հոդվածագիրը։
Ավելի ուշ Թրամփը դատապարտել էր Սիրիայի ավիահարվածները ու սպառնացել խոցել ռուսական ռազմական ինքնաթիռները, եթե նրանք չափազանց շատ մոտենան ամերիկյան ավիակիրներին։
Արտաքին քաղաքականության փորձագետները խոստովանում են, որ «դժվար թե կարող են գնահատական տալ Սպիտակ տան նոր բնակչին»։ Մասնավորապես, նրանք մատնանշում են, որ Թրամփը անգամ դիվանագետների թիմ չունի և դա նրա «ապագա կուրսը դարձնում է անկանխատեսելի»։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55