ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանին. տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Իգնատի Առաքելյանը նախ շնորհակալություն է հայտնել Արմեն Հայրապետյանին իրականացրած մեծածավալ աշխատանքի համար` տեղեկացնելով, որ նա շարունակելու է իր գործունեությունը պետական կառավարման համակարգում` արդեն որպես գյուղատնտեսության նախարարի խորհրդական:
Շնորհավորելով Իշխան Կարապետյանին ՍԱՊԾ պետի պաշտոնում նշանակվելու առթիվ` նախարարը նշել է, որ նա պատրաստված և պրոֆեսիոնալ մասնագետ է, քաջատեղյակ է ոլորտին և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք:
«Այսօր ունենք խնդիրներ անասնաբուժության, բուսասանիտարիայի ոլորտում, նաև պետք է ապահովել առավելագույնս խիստ վերահսկողություն սննդամթերքի անվտանգության ապահովման հարցում: Ձեր ամենօրյա աշխատանքը մշտապես հանրության ուշադրության և քննադատության առանցքում է, և ես լիահույս եմ, որ նոր ղեկավարի հետ համատեղ, կշարունակեք ստեղծված հիմքերի վրա բարելավել և զարգացնել Ծառայության աշխատանքների որակը` հասնելով առավել տպավորիչ արդյունքների և նոր հաջողությունների»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Առաքելյանը:
ՍԱՊԾ նորանշանակ ղեկավար Իշխան Կարապետյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել հանրապետության վարչապետին և նախարարին վստահության համար` հավաստիացնելով, որ ողջ թիմը կներդնի առավելագույն ջանքեր` առկա խնդիրների արդյունավետ լուծման և համակարգի հետագա զարգացման ու կատարելագործման համար:
Արմեն Հայրապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին երկու տարվա համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել Ծառայության նորանշանակ պետին:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33