ARM | RUS |

«ՍԵՐ ԱՐՑԱԽ». Ամփոփվեց Աննա Աստվածատուրյանի բարեգործական ծրագիրը. այն կշարունակվի նոր ձևաչափով

18.11.24 | 13:37

Մեծարելով և աջակցելով Արցախի հերոս, ոգեշնչող և տոկուն ժողովրդին. այս առաքելությամբ 2022 թվականի հունիսի 1-ին Աննա Աստվածատուրյան Թերքոթը «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի հետ միասին մեկնարկեց հերթական հայրենանվեր նախաձեռնությունը՝ «Սեր Արցախ» ծրագիրը, որի շրջանակում Արցախում ծնված յուրաքանչյուր փոքրիկ ստանում էր իր առաջին նվեր-տուփը։

«Սեր Արցախ» ծրագրի խորհուրդն էր արժևորել պատմական հողի վրա ընտանիքներ կազմելու և երեխաների ապագան այստեղ կերտելու դերն ու կարևորությունը: Նոյեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ ամերիկահայ գրող, իրավաբան, հասարակական գործիչ, բարերար, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հանդիպումը «Սեր Արցախ» ծրագրի շահառու ընտանիքների, գործընկերների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, աջակիցների հետ։ Միջոցառումը մեկնարկեց Դադիվանքի քահանա Տեր Հովհաննեսի տերունական աղոթքով։ Այնուհետև ցուցադրվեց «Սեր Արցախ» նախագծի մասին պատմող տեսանյութ, որում ամփոփված էին ծրագրի արդյունքները, խոսուն, տպավորիչ ու հուզիչ կադրեր ծրագրի ընթացքից։ Ընդհանուր առմամբ 3000 տուփ 3000 նորածնի հասցնելով՝ «Սեր Արցախ» ծրագիրը շարունակվել էր 2 տարի։

Աննա Աստվածատուրյանը պատմեց ծրագրի գաղափարից, այն մարտահրավերներից ու դժվարություններից, որոնց հանդիպել էին իրականացման ընթացքում։ Ծրագրի գաղափարը ծագել էր յոթ տարի առաջ, երբ Աննա Աստվածատուրյանն իմացել էր, որ Ֆինլանդիայում բոլոր նորածին բալիկներին կյանքի առաջին ամիսների և մայրիկների համար անհրաժեշտ իրերով տուփ են տրամադրում։ Այդ պահից որոշել է՝ արցախցի երեխաների կյանքի որակը բարելավելու համար ևս նման նվեր-տուփեր են պետք։ Բացի դա՝ նման նախաձեռնությունը զարկ կտար նաև հայրենական արտադրությանը։ Մինչև պատերազմը՝ ծրագրի իրականացման աշխատանքները դադարել էին, քանի որ Աննա Աստվածատուրյանն այլ նախագծեր էր իրականացնում Արցախում և Հայաստանում։ 2020-ից հետո միանշանակ էր, որ այն իրականություն պետք է դառնա։

«Այս ծրագրի նպատակն էր արցախցիներին ցույց տալ, որ նրանց սփյուռքում հիշում են, որ նրանք կարևոր էր, իսկ սփյուռքին ցույց տալ, որ Արցախը կա, Արցախն ապրում է։ Բռնի տեղահանումից հետո էլ ավելի կարևոր էր շարունակել, որովհետև այդ պահին արցախցիներն ամենաշատն ունեին մեր աջակցության, սիրո ու ջերմության կարիքը։ Ինձ համար մեծագույն ուրախություն էր մեկ հարկի տակ տեսնել այս բոլոր մարդկանց, գործընկերներին, շահառուներին, մարդիկ, որոնց հետ ամիսներ շարունակ աշխատել էինք հեռակա կերպով, սակայն չէինք հանդիպել։ Այստեղ կային մարդիկ, ովքեր պարզապես աջակցել ու կարևոր են համարել այս ծրագիրը, և նրանց ներկայությունը ևս մեկ անգամ ոգեշնչում է ինձ»,-նշում է Աննա Աստվածատուրյանը։

«Սեր Արցախը» ծրագրիրն իրականացվել է բազում դժվարություններով. անգամ շրջափակման, անհրաժեշտ պարագաների սակավության պայմաններում թիմն արել է ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի տուփերը հասնեին անմիջապես ծննդատներ՝ մայրիկներին ու նորածին բալիկներին, որոնք այդ պահին ամենաշատն ունեին ուշադրության և աջակցության կարիք։ Շրջափակման ընթացքում 944 նվեր-տուփ է բաժանվել նորածիններին։

Արցախի նախկին պետնախարար և մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ հնարավորությունները չէին խնայում անհրաժեշտ պարագաները Արցախ հասնելու համար. «Երբ Աննան 2022 թվականին ներկայացրեց գաղափարը, բնականաբար, ես ողջունեցի բայց չէի պատկերացնում, թե ինչ ծավալի ու որակի աշխատանք է լինելու։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ այն դարձել է հետպատերազմյան Արցախի ամենասիրառատ ու լսավոր ծրագիրը։ Իհարկե, մասշտաբների առումով շատ այլ ծրագրեր էլ են իրականացվել, բայց այս նախագծի տված սիրո չափն ու մակարդակը շատ շատ ավելի բարրձ էր։ Մեզ տարբեր դժվարություններով էր հաջողվում շրջափակման ժամանակ բերել անհրաժեշտ պարագաներ։ Եվ ես միշտ ասում էի՝ բեռնատարների և Արցախ եկող մեքենաների մեջ տարածք չխնայել ու բերել իրերը, որովհետև շատ դեպքերում սա ավելին էր քան մնացած օգնությունները։ Այս նվեր-տուփերը լույս ու հույս էին տալիս ընտանիքներին»։

Շրջափակման պայմաններում էլ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի օգնությամբ, հաղթահարելով բոլոր խոչընդոտները, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի թիմն ու ծրագրի գորընկերները կարողացել են Արցախ հասցնել նորածինների և մայրիկների համար անհրաժեշտ բժշկական և հիգիենիկ իրեր։ Չկար էլեկտրականություն, չկար տրանսպորտ, ցուրտ էր, անելանելի վիճակ, բայց թիմն այդ պայմաններում անգամ, նկուղներում և ավտոտնակներում հավաքում էր նորածին բալիկների համար անհրաժեշտ իրեր, հասցնում հիվանդանոցներ և անձամբ հանձնում մայրիկներին։ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի ներկայացուցիչ Արմինե Վարդանյանը, հուզմունքը թաքցնել չկարողանալով, վերհիշում ու վերապրում էր ծրագրի ամբողջ ընթացքը՝ իր բարդություններով ու դժվարություններով։

«Արցախից ինձ հետ բերել եմ բանալին այն սենյակի, որը մեզ էին հատկացրել ծննդատանը՝ նվեր տուփերն ու պարագաները պահելու համար։ Մեր կամավորների հետ միասին մենք արել ենք ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի բոլոր մայրիկները ստանային այս տուփերը։ Մենք այս ծրագիրը մերն էինք համարում, ծրագրի մի մասն էինք՝ լիարժեք մասը»։ «Սեր Արցախ»-ի՝ սիրով ու հոգատարությամբ հավաքված յուրաքանչյուր տուփ ներառում էր երեխաների խնամքի հիմնական պարագաներ (գիշերանոց, քնապարկ, սրբիչներ, վերմակ, անձեռոցիկներ, մանկական շամպուն, ջերմաչափ և ծծակ), ծննդկանի համար նախատեսված հիգիենայի պարագաներ, ինչպես նաև Հայաստանում անհատական պատվերով պատրաստված փայտե անիվներով խաղալիքներ: Նվեր-տուփերում ներառված բոլոր պարագաները բարձրորակ հայկական արտադրանք էին և ձեռք են բերվում Հայաստանում ու Արցախում:

«Լալունց» ընկերության համահիմնադիր, փոխտնօրեն ներկայացուցիչ Լուսինե Դավթյանն ասում է՝ արտադրամասում հագուստները կարելիս կանայք օրհնում, առողջություն էին մաղթում այն նորածին բալիկներին, որոնց պետք է հասնեին հագուստները. «Երբ Աննայից ստացա ծրագրին միանալու առաջարկը, ինձ ոգեշնչեց, որ նա ուզում էր միայն որակյալ հագուստ ու նվերներ։ Աննայի նպատակը ցուցադրական բարեգործություն անելը չէր. իր համար շատ կարևոր էր, որ դա նվեր էր լինելու արցախցի բալիկներին։ Լալունցի գործունեության հինգ տարիների ընթացքում «Սեր Արցախը» մեր ամենասիրելի ու ամենահոգեհարազատ նախաձեռնություններից է»,-նշեց Լուսինե Դավթյանը։ «Տուփն ինքնին սեր ու ջերմություն էր՝ իր վառ ու պայծառ գույներով, խնամքով դասավորվածությամբ, որակյալ ու անհրաժեշտ իրերով, տուփը բացելուց էլ մեզ փոխանցվում էր այդ հոգատարությունն ու սերը, որը ներդրվել էր,-ասում է ծրագրի շահառու մայրիկներից Դիանա Դոլուխանյանը։

Նա նվեր-տուփ ստացել է իր առաջնեկին ծննդաբերելուց հետո՝ Արցախում։ Միջոցառման ընթացքում Դիաննային հանձնվեց «Սեր Արցախի» վերջին նվեր տուփը, որը Դինանան արդեն սիրով կօգտագործի շատ շուտով՝ իր երկրորդ բալիկին լույս աշխարհ բերելուց հետո։ «Տուփերը բացելիս ստանում էինք ջերմության, աջակցության, կարևոր լինելու զգացողություն. այդ պահին դա ամենակարևորն էր մեզ համար,-նշեց Դիանան։ 2023 թվականի սեպտեմբերին՝ արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումից հետո անգամ «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը շարունակեց իր նախաձեռնությունը՝ արդեն Հայաստանում, այդ դժվարին օրերին աջակցելով Արցախցի ընտանիքներին, ովքեր թողել էին իրենց տներն ու հեռացել առանց ոչնչի։ ««Սեր Արցախ» նախաձեռնությունը շարունակվելու է նոր ձևաչափով ու նոր ուղղություններով»»,-հայտարարվեց միջոցառման ընթացքում։

Աննա Աստվածատուրյան հիմնադրամի ջանքերով Արցախից բռնի տեղահանվածների համար անցկացվելու են կարուձևի ուսուցման դասընթացներ, որոնց նպատակն է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին զինել գործնական հմտություններով՝ սեփական արտադրությունը սկսելու կամ տեքստիլի արտադրության ոլորտում աշխատանք գտնելու, արցախցիների հիմնական զբաղվածությունն ապահովելու նպատակով։ Ծրագիրը տևողությունը 12 շաբաթ է, և ներառում է անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հիմնական բաժինները։ Միջոցառման ընթացքում նաև տեղի ունեցավ Աննա Աստվածատուրյան Թերքոթի հեղինակած «Փոքրիկն ու իր տունը» գրքի շնորհանդեսը։ Մանկական գունազարդ գիրքն իր առանձնահատուկ տեղը պետք է ունենար նվեր-տուփերում. այն Աստվածատուրյանի հատուկ նվերն էր բալիկներին ու մայրիկներին՝ որպես մնայուն նվեր հեղինակի կողմից։ Սակայն տեղի ունեցավ Արցախի բռնի տեղահանումը, և գրքի տպագրությունն անժամանակ հետաձգվեց։ Այժմ Աննա Աստվածատուրյանը գրքի շնորհանդեսը որոշել է անցկացնել հենց Հայաստանում, և վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղել հիմնադրամին՝ «Սեր Արցախ» ծրագրի նոր ձևաչափով շարունակության և կյանքի կոչման համար։ Նշենք, որ «Սեր Արցախ» նախաձեռնության գործընկերներն են եղել «Lalunz ՍՊԸ», «Խաղա՛Արցախ», «Theopharma Imports ՍՊԸ», «Մաստերպրինտ» կազմակերպությունները:

Աննա Աստվածատուրյան Թերքոթը ամերիկաբնակ հայ գրող, բարերար, իրավաբան, Վեստբրուկ բնակավայրի քաղխորհրդի ընտրված նախագահ, «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամի նախագահն է: Աննան նաև «Ոչ մի տեղ․ արտաքսման մի պատմություն» (անգլ.՝ Nowhere, a Story of Exile) ինքնակենսագրական գիրքի հեղինակն է` հիմնված 11 տարեկանում գրված իր օրագրի վրա, որում նա ներկայացնում է Բաքվում հայերի ջարդերից փախչող իր ընտանիքի պատմությունը: 2013 թվականին նա Մենում հաջողությամբ աշխատել է օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ: 2012 թվականից սկսած Աննա Աստվածատուրյանն իր նախաձեռնությամբ Արցախում բազմաթիվ նախագծեր, բարեգործական ծրագրեր է իրականացրել։ 2020թ. հիմնել է «Աննա Աստվածատուրյան» բարեգործական հիմնադրամը: Հիմադրամի խոշոր նախագծերից է 44-օրյա պատերազմից հետո իրականացված «Արցախյան պատերազմ 2020. կորուստներ, մարտահրավերներ և դիմակայության զարգացման հնարավորություններ» հետազոտությունը: 2022 թվականին «Աննա Աստվածատուրյան» հիմնադրամը մեկնարկեց «Սեր Արցախ» ծրագիրը, որն ուղղված էր Արցախում նորածին երեխաներ ունեցող ընտանիքների աջակցությանը։


Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ. Պեսկով

Պուտին-Փաշինյան շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ....

15:17

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Դարերի փորձություններն անգամ չեն խորտակել Եկեղեցին. Ամենայն Հայոց...

13:08

ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորն Ալիևն է. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

ՔՊ-ի՝ իշխանության մնալու երաշխավորն Ալիևն է. Էդուարդ Շարմազանով...

18:32

Անահիտ Մանասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ

Անահիտ Մանասյանն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ

18:13

Իրանական ռազմավարությունն անփոփոխ է մնում. Իրանագետը մանրամասներ է ներկայացնում

Իրանական ռազմավարությունն անփոփոխ է մնում. Իրանագետը մանրամասներ է...

17:43

«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին. Իշխան Սաղաթելյան

«Այո» ասել ՔՊ ծրագրին, նշանակում է «այո» ասել Ալիևի ծրագրերին. Իշխան...

17:17

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածու

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՔՊ վարչապետի թեկնածու

15:39

ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության. Սարգսյան

ՀՀԿ-ն չի համակերպվի Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ միջանցքի գոյության....

14:07

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը որոշել է որպես առանձին քաղաքական միավոր չառաջադրվել ԱԺ ընտրություններում

«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը որոշել է որպես առանձին քաղաքական միավոր...

13:38

10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված հրադադար խնդրեց. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

10 տարի առաջ այս օրը պատերազմ էր, որն ավարտվեց ապրիլի 5-ին՝ ժամը 12։00-ին, երբ թշնամին պարտադրված...

13:07

Իրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ Վարդան Ոսկանյան

Իրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ Վարդան...

12:37

Այսօրվա լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը. Փաշինյան

Այսօրվա լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը....

12:04

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

ԱՄՆ-ը 48-ժամյա հրադադար է առաջարկել. Իրանը մերժել է. Fars

23:54

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ կործանիչ

Իրանը հաստատել է, որ խոցել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ...

23:49

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

ՀԺԱՄ-ը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»...

23:47

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են կուսակցական, նեղ խմբային շահերին. «Փաստինֆո»

ՔՊ-ն վարչական ռեսուրս է օգտագործում. Կառավարության հնարավորությունները ծառայեցվում են...

23:35

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ Փաշինյանին

Ինչո՞ւ է Արցախի ոչնչացման հարցը միշտ հունից հանելու Նիկոլ...

16:09

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության կորուստ

Դավիթ Մինասյանի մոտ անընդհատ արձանագրվում է գիտակցության...

15:49

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ

Աննա Վարդապետյանի հրամանով` դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով»...

15:26

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում

15:09

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44