Փաշինյանը շարունակում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը․
Անդրանիկ Թևանյան «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանի գիշերային որոշումների բուն էության և մեր անելիքների մասին Նիկոլ Փաշինյանը շարունակում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը։ Ինքը սովոր է դրան։ Թերթոնը միշտ գիշերն է տարել տպարան։ Բանսարկություններն արվել են մթության քողի տակ ու տնեցիներով։ Հետո առավոտյան այդ մասին տեղեկացվել է հանրությունը։ Հիմա նույն բանը պետության մակարդակով է արվում։ Գիշերային որոշում էր 2022թ․ հոկտեմբեերի 6–ին Պրահայում Արցախը հանձնելը։ Գիշերային որոշում էր Հայաստանի մյուս տարածքները հանձնելը (կրակոցով, թե առանց դրա)։ Համեմատելու բան չէ, բայց գիշերային որոշմամբ է նաև կադրային տերևաթափ արվել իշխանությունը, այդ թվում՝ դատական ոլորտը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է դատական համակարգի «անկախ» լինելը։ Գիշերային այս որոշումների գործելաոճը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը – ՀՀ–ի լուծարային հանձնաժողովի նախագահն է, – գործում է բացառապես սեփական շահերով, – լիկվիդացիոն գներով վաճառքի է հանել Հայաստանի տարածքները՝ մեր երկիրը դարձնելով աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, – առաջնորդվում է ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ, – չի վստահում որևէ մեկի, բացի իր տնեցիներից (Աննա Հակոբյանը ստվերային կարդինալուհու և դրամապահի ֆունկցիան է կատարում այնպես, ինչպես թերթոնում), – փորձում է թաքցնել մատնահետքերը։ Վաղը կարող է պարզվել, որ ինքը գիշերային որոշում է կայացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու մասին։ Ամեն ինչ դրան է գնում։ Սա նշանակում է, որ Նիկոլին Հայաստանի քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակից զրկելը դառնում է թիվ մեկ հարցը։ Դա էլ իր հերթին նշանակում է այլընտրանքային քաղաքական, անվտանգային, սոցիալական օրակարգեր»։
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55