ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Ալիդա Ղ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ. տեղեկացնում է ՀՀ ՀՔԾ-ն։
Մասնավորապես՝ Ալիդա Ղ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15:40-ի սահմաններում, երբ գտնվել է աշխատանքի վայրում, իրեն է զանգահարել դուստրը՝ Մարի Հ.-ն, և հայտնել, որ իրենց տան պատուհանը բաց է, իսկ տան իրերը` ամբողջությամբ խառնված: Ինքը զանգահարել է ՀՀ ոստիկանություն և հաղորդել կատարվածի մասին: Դեպքից քիչ անց ինքը գնացել է տուն և նկատել, որ տնից բացակայում են ոսկյա և արծաթյա զարդեր, կանխիկ գումար:
Ահազանգով իրենց տուն եկած ոստիկանության աշխատակիցները խոստացել են գտնել գողություն կատարած անձանց և խնդրել են իրեն հանցագործության մասին հաղորդում տալու փոխարեն, արձանագրության մեջ նշել, թե, իբր, տան խառնաշփոթ վիճակն առաջացրել է դուստրը, ինչն էլ ինքը կատարել է, մինչդեռ ոստիկանության աշխատակիցները, չարաշահելով իրենց լիազորությունները, դեպքին օրինական ընթացք չեն տվել:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33