Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջույնի խոսքով է հանդես եկել Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի` Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի քննարկմանը: Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Քրիսթինե Վայգանդը և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման շրջանակներում ներկայացվել է զեկույցի նախագիծը, դրանում ընդգրկված թեմաները, կառուցվածքը և հիմնական ուղղությունները։ Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ցանկացած երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման տեսանկյունից։ «ՄԱԿ-ի թե´ գործիքակազմերը, թե´ տարբեր մարմինների կողմից ներկայացվող հանձնարարականներն ինձ համար՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, առանցքային են` կանխորոշելու այն ուղղությունները, որոնք պետք են մարդու իրավունքների պաշտպանության համակարգը զարգացնելու համար, քանի որ դրանք հիմնված են կոնկրետ միջազգային չափանիշների վրա»,- ասել է Պաշտպանը։ Անահիտ Մանասյանն արձանագրել է, որ ՄԱԿ-ի գործընկերների և Պաշտպանի հաստատության միջև ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, որի շրջանակում բազմաթիվ խնդիրների համար մշակվում են լուծումներ։ «Հատկապես կարևոր է հայաստանյան իրականության մեջ իրավահավասարության և հակախտրականության ոլորտին պատշաճ մոտեցումը, մասնավորապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համատեքստում։ Այս տարի մեր հատուկ ուշադրությանն է արժանացել խոշտանգումների կանխարգելման ոլորտը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ խնդիրները բազմաթիվ են, հատկապես խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերին առչվող գործերի քննության համատեքստում, որոնց անընդհատ անդրադարձել եմ տարբեր ձևաչափերով»,- ասել է Պաշտպանը։ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել նաև քաղաքացիական հասարակության և իրավասու պետական մարմինների գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար` կարևորելով պետության կողմից իրավունքներին առնչվող հարցերով ներկայացվող խնդիրների պատշաճ հասցեավորումն ու շուտափույթ լուծումների կանխորոշումը։
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14