Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կանցկացվի զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն (ավելի քան 400 անձ): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցին և Զվոնկո Օչիչին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանն ու ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, օլիմպիական կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառման անցկացումը: Կարեն Գիլոյանը ներկայացրել է Հայաստանի՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելու քաղաքականությունը. վերջին 2,5 տարում Հայաստանում նախորդ 30 տարիների հանրագումարի չափով Եվրոպայի և աշխարհի առաջնություններ են անցկացվել տարբեր մարզաձևերից: Նա նաև տեղեկացրել է՝ սպորտի ոլորտի ֆինանսավորումը ՀՀ-ում 2018 թվականի համեմատ 2023 թվականին 5 անգամ ավելացել է․ նախորդ տարի այս ոլորտում շուրջ 10,3 մլրդ ՀՀ դրամի պետական ներդրումներ են կատարվել: Կարեն Գիլոյանը փաստել է՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM) զինվորականների 2024 թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները: Նա ընդգծել է՝ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն առաջնության անցկացումը ինչպես նաև Հայաստանը ներկայացնող մարզիկների ընտրությունը վերապահել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելուն: Նշենք՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցում է 140 երկիր, և Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո այն համարվում է խոշորագույն բազմամարզական կազմակերպությունը: ՀՀ-ն այս կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականին, սակայն ակտիվ անդամ դարձել է 2010 թվականից: CISM-ը յուրաքանչյուր տարի կազմակերպում է աշխարհի առաջնություններ իր դասակարգմամբ Ա դասի մարզաձևերից, որոնք 25-ն են, յուրաքանչյուր 4 տարին մեկ` Համաշխարհային զինվորական խաղեր և Համաշխարհային զինվորական ձմեռային խաղեր, երկու տարին մեկ` Կադետական խաղեր (Ռազմական համալսարանների կուրսանտների միջև), «Սպորտը խաղաղության համար» կարգախոսով տարբեր մարզական միջոցառումներ՝ մարաթոններ, լեռնագագաթների հաղթահարումներ և այլն: ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ 2010 թվականից ՀՀ զինված ուժերը մասնակցել են CISM-ի կազմակերպած տասնյակ աշխարհի առաջնությունների, երեք խաղերի և 2021թ. Կադետական խաղերին, որոնց արդյունքներով նվաճել են բազմաթիվ մեդալներ և նույնիսկ զբաղեցրել են թիմային մրցանակային տեղեր: Կադետական խաղերին Հայաստանի ներկայացուցիչները նաև ռեկորդ են սահմանել: Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ սա իրապես նպաստում է մեր երկրում ըմբշամարտի զարգացմանն ու մասսայականացմանը: Առաջնության մրցավարական պատվիրակներ Ուվե Մանցը և Զվոնկո Օչիչը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և հույս հայտնել՝ Հայաստանում կազմակերպվելիք առաջնությունը կանցնի ամենաբարձր մակարդակով, և հաջողության կհասնեն ուժեղագույնները: Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության բացման արարողությունը նախատեսված է նոյեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին: Երևանում կայանալիք առաջնությունում ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուժերը կչափեն 10-ական քաշային կարգերում, կանանց պայքարում ևս 10 քաշային կարգեր կլինեն:
17:27
17:16
16:58
16:45
16:29
16:08
15:45
15:23
15:08
14:55
14:33
13:15
12:56
12:45
12:21
12:02
11:48
11:23
11:09
10:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56