ARM | RUS |

«Հրապարակ». Առանց մեռել «պանիխիդա»՝ Ազգային ժողովում. վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել

20.11.24 | 09:14

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում երեկ առանց հանգուցյալի հուղարկավորություն էին անում: Նիկոլ Փաշինյանի ուսապարկերը՝ ՔՊ-ական պատգամավորները, լուռ սգում էին իրենց գործընկերներ Նարեկ Զեյնալյանի եւ Հովիկ Աղազարյանի համար, որոնց նույնպես նախօրեին վարչապետ Փաշինյանը «Վոթսապով SMS էր ուղարկել»` մանդատներից հրաժարվելու հորդորով։ ՔՊ-ական պատգամավորները կտրականապես հրաժարվում էին բառ փոխանակել լրագրողների հետ, առավել եւս՝ կարծիք հայտնել Փաշինյանի «ահեղ դատաստանի» մասին, հավանաբար վախենալով, որ եթե նման չնչին «զանցանքների» համար Զեյնալյանին ու Աղազարյանին պաշտոնանկ արեց, ի՞նչ իմանաս` ինչի համար կարող է առաջիկայում նման «նոպա» ունենալ եւ իրենց էլ մանդատից զրկել։ Համընդհանուր կարծիք կար, որ «վոժդն» անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել` ո՛չ կարմիր գիծ է ճանաչում, ո՛չ իրենց նախկին «զասլուգաներն» է հաշվի առնում` ով «դռբի» տակ ընկավ վատ պահի, «գլխատում» է, եւ այդ մթնոլորտը սարսափեցնում է խորհրդարանի տաքուկ կաբինետներին սովորած, ողջ տարին պետության հաշվին արտասահմաններում ֆռֆռացող ՔՊ-ականներին, որոնք ո՛չ նորմալ մասնագիտություն ունեն, ո՛չ աշխատանքային փորձ, որ զրկվելով իշխանություն լինելուց՝ կարողանան իրենց բարեկեցությունն ապահովել: Հատկապես ծանր էր մթնոլորտը Նարեկ Զեյնալյանի աշխատասենյակի հարկաբաժնում․ առավոտից մի խումբ գործընկերներ սգավոր դեմքերով մտնում էին պատգամավորի աշխատասենյակ՝ գուցե մխիթարելու, գուցե հուշելու, թե ինչպես երեկոյան սպասվող վարչության նիստում փափկեցնի Նիկոլ Փաշինյանի սիրտը, որ համոզի` հետ կանգնել իր որոշումից։ Իսկ մի խումբ պատգամավորներ էլ, կարելի է ասել, ժամեր շարունակ Զեյնալյանի կողքին էին. Լուսինե Բադալյանը` Լուլուն, որը, ասում են, ամենածանրն է տանում կատարվածը եւ անգամ մտադիր է Զեյնալյանի հետ վայր դնել մանդատը։ Այստեղ էին նաեւ Արմեն Խաչատրյանը, Արփի Դավոյանը, Նարեկ Ղահրամանյանը, Ռուստամ Բաքոյանը։ Նրանց երբեմն-երբեմն այցի էր գալիս նաեւ Անդրանիկ Քոչարյանը: Ինքը՝ Զեյնալյանը, որ, ըստ գործընկերների, նախորդ օրը մինչեւ ուշ երեկո իր աշխատասենյակում էր անցկացրել, բավականին տխուր էր, ցանկություն չուներ զրուցելու լրագրողների հետ։ Տեղեկացանք, որ նա մեկ օր մտածելուց հետո` երեկ կեսօրին վարչապետին փոխանցել է իր համաձայնությունը, որ պատրաստ է կատարել առաջնորդի ցանկությունը, ավելի ճիշտ՝ պարտադրանքը, վայր դնել մանդատը։ Այս թիմում իրենց իրավունքների համար պայքարելու, դիմադրելու ռեսուրս գրեթե չկա․ բոլորը պատրաստ են կատարել վարչապետի անգամ ամենաանօրինական պահանջը: Պատմում են՝ այդ պահանջի բացատրությունը մոտավորապես այսպիսին է եղել, որ չէր կարելի վարչապետի նշանակած կադրի` Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի դեմ նման ելույթ ունենալ եւ նրան հեղինակազրկել: Խոսքը, հիշեցնենք, ԱԺ հայտնի լսումների ժամանակ Նարեկ Զեյնալյանի ելույթի մասին է, որի ժամանակ նա դիտողություն արեց չափն անցած Քյարամյանին, թե իր աշխատավայրում չէ` ձեռքով-ոտքով չպետք է խոսել պատգամավորների հետ, պետք է հարգալից արտահայտվել: Պատգամավորին վայել այս դիտարկումները, պարզվում է, Փաշինյանի սրտով չեն եղել` նա միայն «ուսապարկերին» է հանդուրժում եւ արժանապատիվ պահվածքի յուրաքանչյուր դրսեւորում իրեն ուղղված մարտահրավեր է համարում, իսկ Զեյնալյանը փորձել է երկրի գլխավոր քաղաքական մարմնի ներկայացուցչին վայել ելույթ ունենալ, ուստի անսպասելի չէ այս հորդորը: Նիկոլ Փաշինյանին պետք չէ քաղաքական մարմին` նա ստրուկների, անողնաշար ու անարժանապատիվ մարդկանց է միայն պահում իր կողքին, որոնք անտրտունջ կատարում են իր հրահանգները: Արդեն երեկոյան Զեյնալյանն իր էջում հրապարակեց հրաժարականի լուրը՝ զավեշտալի կերպով ընդգծելով, որ դա արել է իր նախաձեռնությամբ։ Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը նաեւ լսումների գլխավոր «հերոս» Հովիկ Աղազարյանին է նույն հաղորդագրությունն ուղարկել՝ պահանջելով վայր դնել մանդատը։ Աղազարյանը, որ երբեւէ լրագրողներին չէր մերժում հարցազրույց տալ, երեկ մերժեց՝ ոչինչ չասելով: Պատգամավորի մտերիմները մեզ վստահեցնում էին, որ Աղազարյանը հեշտ հանձնվողներից չէ` նա կդիմադրի։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ազատում է այս պատգամավորների մանդատազրկման պատճառ դարձած Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին՝ առաջնային մանդատ ունեցող օրենսդիրների հանդեպ անհարգալից պահվածքի համար, մյուս կողմից՝ իբր ինքն արդար արբիտր է, ուստի հավասարության սկզբունքով` եթե իր սիրելի Քյարամյանին ազատում է, ուրեմն պատգամավորներն էլ պետք է պատժվեն։ Բայց զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում Սահմանադրության անգամ ձեւական կողմը պահել, որ պատգամավորը, ըստ մայր օրենքի, կաշկանդված չէ հրամայական մանդատով, եւ նրան ոչ ոք չի կարող պարտադրել՝ ինչպես քվեարկել, ինչ ելույթ ունենալ, հոդված 94-ն ասում է․ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։ Մի կողմից՝ դերասանություն է անում կառավարության նիստում, թե ինքը չի միջամտում իրավապահների գործառույթներին, նրանք ազատ են եղել` ինքը չի ստորագրել նրանց որոշումների տակ: Մյուս կողմից` SMS-ներով աշխատանքից ազատում է Սահմանադրությամբ պաշտպանված պաշտոնյաներին, անկախ համարվող կառույցների ղեկավարներին եւ առաջնային մանդատով ընտրված օրենսդիրներին: Ցանկացած փոքրիշատե ինքնուրույնություն այս անձի կողմից չի խրախուսվում: Բայց մարդիկ արդեն չեն հասկանում, թե ինչը կարող է իրենց փողոց շպրտելու պատճառ դառնալ։ Թեեւ, իհարկե, ուսապարկ լինելու կարգավիճակը նրանք կամովին են ընտրել եւ այս տարիներին հիմնովին ամրապնդել` հանդուրժելով Փաշինյանի ցանկացած կամայականություն եւ հանցանք»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել...

14:03

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի հարձակումը

Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Իսրայելի...

13:45

Իսրայելը հայտնում է, որ երեք օրում Իրանի հարձակումների հետևանքով 24 մարդ է զոհվել

Իսրայելը հայտնում է, որ երեք օրում Իրանի հարձակումների հետևանքով 24 մարդ է...

13:32

Այս պահի դրությամբ անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը և նա իր կարծիքը պարտադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավորներին. Մալյան

Այս պահի դրությամբ անվստահության գործընթացին դեմ է Ռոբերտ Քոչարյանը և նա իր կարծիքը պարտադրում է...

13:13

Տպավորություն է՝ Արցախը հանձնվել է, որովհետև կուսակրոնները խախտել են իրենց ուխտը. Սրբազան (Տեսանյութ)

Տպավորություն է՝ Արցախը հանձնվել է, որովհետև կուսակրոնները խախտել են իրենց ուխտը. Սրբազան...

12:59

Ապարանի, Նիգավանի և Կայքի ջրամատակարարումը վերականգնված է

Ապարանի, Նիգավանի և Կայքի ջրամատակարարումը վերականգնված...

12:44

Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է

Այսօր Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է

12:19

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է բունկեր

Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին տեղափոխվել է...

12:02

Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է աշխատանքից. ՆԳՆ

Լրագրողին հարվածած ոստիկանն ազատվել է աշխատանքից. ՆԳՆ

11:57

Օգոստոսի 1-ից QR կոդերը թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն. Ավինյան

Օգոստոսի 1-ից QR կոդերը թղթային տարբերակով այլևս չպետք է գործեն....

11:44

Մանասյանը խիստ դատապարտում է Ոստիկանության ծառայողի` լրագրողի նկատմամբ բռնությունը

Մանասյանը խիստ դատապարտում է Ոստիկանության ծառայողի` լրագրողի նկատմամբ...

11:22

Իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը ԶՈւ-ն տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է. Աբրահամյան

Իշխանությունը շարժվում է դեպի հետ սկզբունքով, որը ԶՈւ-ն տասնամյակներով հետ շպրտելու բանաձևն է....

11:16

Քասախի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման ենթարկվել

Քասախի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ 11 անձ է բերման...

11:06

Կարմիր բերետավորը հարվածեց լրագրողին

Կարմիր բերետավորը հարվածեց լրագրողին

10:57

Վճռական ենք՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական իրավունքների և ինքնիշխանության վերահաստատման․ ՀՅԴ Հայաստանի կառույց

Վճռական ենք՝ շարունակելու ազգային դիմադրության պայքարը՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի հավաքական...

10:43

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝...

10:38

Էդգար Ջանոյանը նշանակվել է «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի պետ

Էդգար Ջանոյանը նշանակվել է «Զինուժ մեդիա» պետական հիմնարկի...

10:32

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում

10:09

Լարված իրավիճակ՝ Քասախում․ ոստիկանները բերման են ենթարկում բնակիչներին

Լարված իրավիճակ՝ Քասախում․ ոստիկանները բերման են ենթարկում...

10:01

«Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և բռնվել

«Դալմա մոլի» կանանց զուգարանում տղամարդը գաղտնի նկարահանել է և...

00:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03