The Armenian Report-ի հրապարակած տեսանյութում հայտնի անձինք՝ մարդու իրավունքների պաշտպաններ, ակտիվիստներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ խոսում են COP29-ը հյուրընկալող Ադրբեջանի մասին և բարձրաձայնում այն խախտումների մասին, որն իրեն թույլ է տալիս այդ երկիրը: Նրանք պահանջում են ճնշում գործադրել էթնիկ զտում իրականացրած և քաղբանտարկյալներ ունեցող երկրի նկատմամբ:
Բանախոսների թվում են Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ջարեդ Գենսերը, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ադրբեջանցի վտարանդի լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալին, հրատարակիչ և գրող Դելե Օլոջեդեն և այլք: Ստորև ներկայացվում են որոշ հատվածներ նրանց խոսքերից: Free Armenian Prisoners թիմը թարգմանաբար ներկայացվում են հատվածներ տեսանյութից: Մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ջարեդ Գենսեր. «Մենք բոլորս՝ որպես աշխարհի քաղաքացիներ, պետք է մեր ուշադրությունն ուղղենք Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, որոնք իրականացվել են ոչ միայն Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ էթնիկ զտումների տեսքով, այլ նաև՝ Ադրբեջանում հայ և ադրբեջանցի քաղբանտարկյալների շարունակական բանտարկության առումով: Կասկած չկա, որ Իլհամ Ալիևը բռնապետ է։ ՄԱԿ-ի կողմից իսկապես ողբալի որոշում էր թույլ տալ Բաքվին և Ալիևին ընդունելու COP29 գագաթնաժողովը: ...Մենք պետք է հասկանաք, թե որոնք են աշխարհին հասանելի քաղաքական բոլոր տարբերակները՝ Ալիևի վրա տարբեր տեսակի ճնշումներ գործադրելու համար: Բռնապետները երբեք քաղբանտարկյալներին ազատ չեն արձակում սեփական կամքով։ Նրանք դա անում են միայն այն ժամանակ, երբ ստիպված են լինում, երբ գիտակցում են, որ բախվելու են բացասական հետևանքների, եթե դա չանեն: Ուստի, մեր բոլորիս պարտականությունն է, ինչ դերակատարում էլ որ ունենանք, անել այն, ինչ կարող ենք՝ ճնշում գործադրելու Ալիևի վրա, ինչը կստիպի նրան փոխելու ուղղությունը»: Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ Բարոնուհի Քերոլայն Քոքս. «Մենք գիտենք, որ Ադրբեջանն ապօրինաբար գերի է պահում շատ հայերի։ Նրանք ոչ մի հանցագործություն չեն կատարել, և կան Ղարաբաղից շատ հայտնի առաջնորդներ, որոնք ներկայումս Ադրբեջանում ճաղերի հետևում են, և դա մտահոգվելու շատ լուրջ պատճառ է։ Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կարող է մի փոքր ավելի մեծ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու այն մարդկանց, որոնց նա անօրինաբար պահում է գերության մեջ և, ակնհայտորեն, մեծ տառապանք է պատճառում»։ Ադրբեջանցի վտարանդի լրագրող և բլոգեր Մահամադ Միրզալի. «Ամոթալի է, որ եվրոպացի գործիչները շարունակում են գազ ստանալու դիմաց գործակցել Ադրբեջանի հետ և նրան համարել հուսալի գործընկեր: Ամոթանլի է, երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեղմում է Ալիևի ձեռքը, այն պարագայում, երբ Եվրոպայից Ադրբեջանին ուղղված մարդու իրավունքների հարգման բազմաթիվ կոչեր են հնչում: Շատ եվրոպացի առաջնորդներ, ինչպես օրինակ, Շառլ Միշելը, շնորհավորում է Ալիևին: Ինչո՞ւ է շնորհավորում. որ ավելի քան 300 ադրբեջանցի և բազմաթիվ հայ քաղբանտարկյալներ են պահո՞ւմ: Միշելը խոսում է այն մասին, թե ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայում, մինչդեռ լռում է Ադրբեջանի բռնարարքների մասին»:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55