Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը երեք բանաձև է ընդունել՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական արժեքների արհամարհման և քաղաքացիական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնազրկումների և դրանց՝ ժողովրդավարությանը սպառնալիք հանդիսանալու վերաբերյալ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ պալատը բանաձևերն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Գզավիյե Բետելի կողմից արտաքին քաղաքականության վերաբերյալ հռչակագրի ներկայացումից հետո։
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձևի հիմքում են մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, որոնք մատնանշում են Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների և ազատությունների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում ընդունած բանաձևերը:
Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ 76 պատգամավորների, այդ թվում՝ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերի և Իվ Կրուխտենի, «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը, կոչ է անում ադրբեջանական վարչակազմին հարգել մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները, ապահովել քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը։
Բանաձևը Լյուքսեմբուրգի իշխանություններին կոչ է անում Ադրբեջանի հետ հարաբերությունների հիմքում դնել այս պահանջների իրագործումը։ Ընդունած բանաձևով Պալատը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, պահանջում անհապաղ և առանց նախապայմանների ազատել անօրինաբար պահվող բոլոր անձանց։ Նույն պահանջով է հանդես գալիս ընդունված մեկ այլ բանաձև, որը ևս կոչ է անում Լյուքսեմբուրգի կառավարությանը՝ ի թիվս այլ միջոցառումների, աջակցել Ադրբեջանում քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի ուշադրության կենտրոնում է եղել նաև Թուրքիան և այդ երկրում առկա իրավիճակը՝ կապված ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումների հետ։
Ընդունած բանաձևով խորհրդարանականները դատապարտում են Թուրքիայի ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնազրկումները՝ դրանք համարելով սպառնալիք ժողովրդավարության համար։ Բանաձևը Լյուքսեմբուրգի կառավարությանը կոչ է անում ժողովրդավարական սկզբունքների պահպանման կարևորությունն ընդգծելուն ուղղված նախաձեռնողական երկխոսություն սկսել։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55