Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, պարզել են «The Insider»-ը և «Հետք»-ը։ Այս ընկերությունների թիկունքում են երկրում ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի և անհայտ գործարարներ։ 2022 թվականից ի վեր միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան, սակայն այն երկրում չի մնում. աննախադեպ են նաև դեպի ԱՄԷ արտահանման ծավալները։ Ռուսաստանի համար ձեռնտու է ոսկու առևտուրը Հայաստանի միջոցով, քանի որ Հայաստանն արտահանման տուրքեր չի գանձում, իսկ մասնավոր անձանց միջոցով առևտուրը թույլ է տալիս խուսափել պատժամիջոցներից։ Այս հետաքննությամբ պարզել ենք, թե հայկական որ ընկերություններն են օգնում Ռուսաստանին շրջանցել առևտրային պատժամիջոցները։ Միլիարդավոր դոլարների «կեղտոտ» ոսկին Ռուսաստանից դուրս է գալիս Հայաստանի միջոցով Ոսկին ռուսական արտահանման առաջատար ապրանքներից է, որի վրա Արևմուտքն արգելք դրեց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո: Այդպիսով Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին՝ մեղադրելով պատերազմ սկսելու մեջ։ 2022 թվականի հունիսին ԱՄՆ-ն ռուսական ծագման ոսկու ներմուծման արգելք սահմանեց։ Տեխնիկապես այս էմբարգոն վերաբերում է միայն ԱՄՆ-ի կողմից ներմուծմանը։ Սակայն, եթե մեկ այլ երկիր գնի այս «կեղտոտ» ոսկին, այն չի կարող ԱՄՆ-ում վաճառել։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ բանկերը չեն գնի այն ներդրումների կամ առևտրի համար: Այսպիսով, ի տարբերություն այլ ապրանքների ներմուծման սահմանափակումների, ամերիկյան էմբարգոն բանկային ոսկու նկատմամբ ինքնաբերաբար դառնում է գլոբալ։ 2022-2023 թվականներին ռուսական ոսկու հոսքը թեքվեց դեպի Արևելք. մինչև լայնածավալ պատերազմի բռնկումը այն արտահանվում էր հիմնականում Մեծ Բրիտանիա, սակայն 2022 թվականից ԱՄԷ-ն, Հոնկոնգը և Թուրքիան դարձել են հիմնական ստացողները։ Սակայն, ինչպես ցույց են տալիս տվյալները, այս հոսքերը դադարեցվել են 2023 թվականի ապրիլից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի ունցիա ռուսական ոսկի չի արտահանվել Եվրասիական տնտեսական միությունից դուրս։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
13:21 21.10.25
09:36 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
10:05 21.10.25
09:14 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15