2017թ.-ի պետական բյուջեի նախագծի հիմքում մակրոտնտեսական իրական կանխատեսումներն են: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ նշելով, որ պետք է այնպիսի քաղաքականություն ուրվագծել, որը կապահովի տնտեսական հետագա աճը:
«Ընդունում ենք, որ 2017թ.-ի պետական բյուջեն բավական կոնսերվատիվ է, բայց կարծում ենք, որ սա նաև կայունացման բյուջե է: Կամա թե ակամա, մենք բախվել ենք արտաքին շոկերի հետ, ընդ որում, դրանք գլոբալ տնտեսական արդյունք են եղել՝ ԱՄՆ դոլարի դիրքերի ուժեղացման, հումքային ապրանքների գների նվազման, Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման և այլնի հետ կապված»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:
Նախարարն ասաց, որ Հայաստանը պարտադրված է եղել երկու տարի անընդմեջ հակազդել արտաքին շոկերին: «Գործիքակազմը, որը կառավարությունը շոկերին հակազդելու համար առաջարկել էր՝ դրամական ու հարկաբյուջետային քաղաքականությունն էր: 2014.-ին, երբ շոկերը դրսևորվեցին, ապա սրվեցին տարվա վերջում, ռուսական ռուբլին ջղաձգվեց, արժեզրկվեց, ինչը ստեղծեց հայկական դրամի արժեզրկման սպասում: Ընտրվեց դրամավարկային քաղաքականություն, որը գնաց կոշտացման, որպեսզի արտարժույթային շուկայում էական ցնցումներից զերծ պահենք մեր տնտեսությունը:
Կտրուկ արժեզրկումները Հայաստանում թուլացնում են տնտեսական աճը, դրա համար Կենտրոնական բանկը խոշոր կոշտացումներ արեց: Արդյունքում մենք երկու տարի անընդմեջ ավելի մեծ պարտք վերցրինք, քան նախատեսված էր ծրագրով, որպեսզի հակազդեինք արտաքին շոկերի: Դրա համար պարտքը արագ տեմպերով աճեց, քան տնտեսական աճը: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ նման շարունակական դրսևորումը վտանգում է տնտեսական աճի հետագա հենքը: Սա է բյուջեի նախագծի հենքը: Կայունության բյուջեն այն է, որ մենք փորձել ենք հաջորդ տարվա համար պարտքի աճը համեմատաբար կոնսերվատիվ պահենք նախորդ տարիների համեմատ»,- ընդգծեց Վարդան Արամյանը:
Ամփոփելով, նախարարը նշեց, որ Հայաստանում ակնկալվում է տնտեսական 3.2 տոկոս աճ:
Դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա, Արամյանի համոզմամբ, կունենա նաև հումքային ապրանքների գների աճը, որը, Վարդան Արամյանի խոսքով, մասամբ պայմանավորված է ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակով:
«2017թ.-ին արտաքին ընդhանուր տնտեսական միջավայրը լինելու է ավելի լավ, քան նախորդ տարի: Ռուսաստանը, որը մեր առևտրային գլխավոր գործընկերն է, ևս դրական տնտեսական աճ կունենա, ինչը դրական կազդի նաև մեզ վրա: Ռուսաստան տնտեսության կայունացումն արդեն իսկ մեզ վրա դրական է ազդում: Վերջին ութ ամիսներին մենք արդեն 60 տոկոս արտահանման աճ ունենք դեպի Ռուսաստան»,- նշեց նախարարը:
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33