ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Ըստ նախարարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։ Ուստի արտգործնախարարությունն այդ հարցի վերաբերյալ շարունակում է բանակցություններ վարել։ Բայրաքթարը նաև մատնանշել է, որ տարեվերջին լրանում է ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև գազի առաքման համաձայանգրի ժամկետը և անդրադարձել է ՌԴ-ի կողմից Թուրքիային գազային հանգույց դարձնելու վերաբերյալ հայտարարությանը։ Նախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան քննադատում է ԱՄՆ-ի պատժամիջոցները ՌԴ-ի դեմ՝ բացառությամբ էներգետիկ ու սննդի վերաբերյալ սահմանված պատժամիջոցների ու հավելել, որ այդ քայլով իրենք չեն հասկանում Բայդենի վարչակարգի նպատակը։ Բայրաքթարի դիտարկմամբ՝ այդ էմարգոն դժվար է մեկ գիշերում վերացնել, բայց եթե Թուրքիայի համար բացառություն չարվի այդ հարցում, ապա կնշանակի, որ այդ պատժամիջոցներն ուղղված կլինեն ոչ թե ՌԴ-ի, այլ Թուրքիայի դեմ։
15:17
13:08
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44