Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով պարզվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչ: Անձնական խուզարկությամբ վերջինիս գրպաներում հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված թվով 23 փաթեթ՝ 42.88 գրամ ընդհանուր քաշով: Երիտասարդի բանավոր հայտարարությամբ՝ իր մոտից հայտնաբերված զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքից՝ իրացնելու նպատակով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված տղամարդը ձերբակալվել է։ Հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածներից վերցված նմուշները եղել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է։ Ձեռք բերված փաստերի հիման վրա նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է ցուցմունք տալ։ Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ, սակայն, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով՝ համակցված 500.000 ՀՀ դրամի չափով գրավ խափանման միջոցի հետ: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55