«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«ՔՊ ֆրակցիայի մի պատգամավոր, ԱԺ ամբիոնից, «արձագանքելով» ի պաշտպանություն զինծառայողների, հրամանատարների ու հավաքական բանակի մասին իմ ելույթին, խոսքը սկսեց հետևյալից` «դու ընդհանրապես տեսել ե՞ս մեր պաշտպանական դիրքերը, գնացեք, մի հատ այցելեք, տեսեք ի՞նչ է կատարվում»: Ավելի տհաս և զավեշտալի մեկնաբանություն իմ հասցեին երբեք չէի լսել: Ես մտածում էի, որ երբ նյութերիս տակ գրում էին` «Mek-mek el duq poster ayceleq» ասողները ադրբեջանական օգտատերեր են, այն է, պարզվում է, որ դրանց գաղափարական հայրը ԱԺ-ում է` ոչինչ չասող դեմքով և բովանդակությամբ: Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են: Վստահ եմ, որ սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ, բայց ոչ թե բառապաշարի, այլ դիրքեր, զորամասեր գնալու թեմայով զազրախոսելու համար: Թե ես ինչպես, ինչ խորությամբ ու մանրամասներով եմ տիրապետում բանակի զարկերակին, շատերը գիտեն, այդ թվում` նաև ՊՆ-ում, ուղղակի իմ իմացածի 95%-ի մասին հրապարակային չեմ արտահայտվում, որովհետև դրանց ճնշող մեծամասնությունը փակ, գաղտնի բնույթի տեղեկություններ են: Ի տարբերություն շատ շատերիդ, իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում կլուբնիկ-մայկա-տռուսիկ մակարդակում: Ես չգիտեմ, թե ո՞վ էր ընտրել սույն պերսոնաժին բանակի թեմայով ինձ «արձագանքելու», սակայն սա լավագույն «նվերն» էր մեր հասարակության համար համեմատության մեջ գնահատելու, թե սրանք կերպարային, բովանդակային և էության առումով ինչպիսի սնանկ վիճակում են»:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47